Ներքին Միտք 3 տարի առաջ - 15:45 01-05-2023

Հակարի անցակետ շոուն նախապես շատ լավ պլանավորված էր․ Կարապետ Պողոսյան


Իրականում Հակարի անցակետ շոուն նախապես շատ լավ պլանավորված էր. Առաջին քայլն եղավ Շուշիի ճանապարհի փակելը Էկոահաբեկիչների կողմից, որի ֆոնին կազմակերպվեցին ենթաշոուներ, իսկ ժամանակը օգտագործվեց ալիև-նիկոլ բանավոր պայմանավորված սահմանները գծելու և անցակետեր կառուցելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է գյումրեցի ընդդիմադիր գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը:

Նա նաև նշել է. «Մասնավորապես, ամբողջովին թշնամու վերահսկողությանը հանձնվեց Բերձորի հատվածը, կենտրոնացվեցին տարբեր զինատեսակներ, բավականին մեծ ժամանակ տրվեց թշնամուն ինժեներական աշխատանքներ կատարելու, զորքը մոբիլ տեղաշարժելու թունելներ, բետոնյա ամրություններ կառուցելու համար(տես լուսանկարը)։

Ամբողջովին ամրանալուց հետո հերթական սադրանքը կազմակերպվեց, և տեղադրվեց անցակետ, այդ ընթացքում պարապ չէր նաև հայկական կողմը և շփման գծում` Հակարի կամուրջի դիմաց, տեղադրեց մի քանի մոդուլային տնակ և նստեցրեց ԱԱԾ մի քանի սահմանապահ։

Արդյունքում, ադրբեջանական կողմը միայնակ չի դրել անցակետ, անցակետ դրել է նաև հայկական կողմը, ինչը արդեն իսկ լեգետիմացնում է ադրբեջանական կողմի գործողությունները. ստեղծված իրավիճակում հասարակ հային մնում է, կա՛մ ընդունել իրողությունները և մտնել ադրբեջանի դրոշի տակ, կա՛մ ընդվզել, դիմանալ շրջափակմանը և գնալ պայքարի ավելի կոշտ միջոցների...

Հերթական ծանր փորձության մեջ հայտնվելով՝ կարծում եմ՝ առաջիկա օրերի լուրջ կոնսոլիդացիայի կարիք ունենք, ինչքանով կստացվի կերևա առաջիկա օրերին և ժամերին»:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
17:28 39 անշարժ գույք, 5 մեքենա և միլիոնավոր դրամների ավանդներ․ ինչ ունի Ամասիայի ՔՊ-ական համայնքապետի ընտանիքը
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա