copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 15:34 01-05-2023

Մայիսի 1-ին` աշխատանքի խնդիրների մասին

Աշխարհի շատ երկրներում մայիսի 1-ին Աշխատանքի միջազգային օրն է նշվում, որն ի սկզբանե Աշխատավորների համերաշխության միջազգային օր անվանումն էր կրում:

Oragir.News-ի հետ զրույցում ՀԱՄԿ-ի նախագահի Էլեն Մանասերյանն ասաց, որ հաճախ են իրենց դիմում մարդիք, որոնց աշխատանքային իրավունքները խախտվում են։

Հետաքրքրվեցինք Մանասերյանից, իսկ այդ աշխատակիցները պետական սեկտորի աշխատակիցներ են, թե մասնավոր՝ Մանասերյանն ասաց, որ խախտումներ բոլոր տեղերում էլ կան։

«Դժվար է ասել, թե հիմնականում որտեղ են այդ խախտումները լինում, երկու կողմից էլ լինում են, և՛ մասնավոր, և՛ պետական սեկտորից լինում են»,- ասաց Մանասերյանը։

Խոսելով խախտումների դեպքում իրենց առաջարկած լուծումներից՝ Մանասերյանն ասաց. «Եթե ՀԱՄԿ-ի անդամ են տվյալ անձիք, բնականաբար, միջնորդագրեր ենք ներկայացնում, գործատուի հետ բանակցություններ ենք վարում և վերջին դեպքում դատարանք ենք դիմում»,- ասաց Մանասերյանը։

Խոսելով Աշխատանքային օրենսգրքից՝ Մանասարյանն ասաց, որ և՛ գործատուն, և՛ աշխատողը, եթե նրանց հարցնենք, կասեն, որ աշխատանքային օրենսգիրքը իրենց օգտին չէ, բայց աշխատանքային օրենսգիրքը չպետք է ի նպաստ ինչ-որ մեկի լինի, այն ընդամենը կարգավորիչ պետք է լինի և այդպիսին էլ կա։

«Օրենսգիրքը, հատկապես այն փոփոխություններով, որոնք այսօր պատրաստվում են լինել, աշխատանքային օրենսգրքով հնարավորինս փորձել են հստակեցումներ մտցնել, որպեսզի տարընթերցումներից և տարընկալումներից խուսափենք, ունենք ոլորտներ, որոնք հիմնականում բաց էին, հիմա փորձել են կարգավորումներ գտնել»,- ասաց Մանասերյանը։

Հարցին, թե որ տարիքային խմբի աշխատակիցների իրավունքներն են ավելի շատ խախտվում, Մանասերյանն ասաց. «Իրականում, եթե վերցնենք այն աշխատողներին, ովքեր նոր են մտնում աշխատաշուկա՝ կապված փորձաշրջանի հիմքով ընկալումներով, ինչպիսին են ընկալում, թե փորձաշրջանը ինչի համար է և ինչպես պետք է կիրառվի, այդպիսի խախտումներ շատ են լինում, երբեմն լինում են աշխատողներ, որ փորձաշրջանի լույսի ներքո խախտում են իրենց իրավունքը, իրենց հետ պայմանագիր չեն կնքում, աշխատավարձը չեն վճարում շատ դեպքերում, այդպեսի բաներ շատ են լինում»,- ասաց Մանասերյանը և ավելացրեց, որ դա կապված է իրազեկվածության բացի հետ և իրենք հիմնականում փորձում են իրազեկել քաղաքացիներին, որ քաղաքացին իմանա, որ փորձաշրջանով աշխատանքը միևնույն աշխատանքային իրավունքներն ու պարտականություններն է իրենից ենթադրում, ինչ որ առանց փորձաշրջանի աշխատանքը։

Հարցրինք Մանասերյանին՝ իսկ սեռով պայմանավորված խախտումների ինչ-որ տարբերություն կա, տղամարդկա՞նց, թե՞ կանանց աշխատանքային իրավունքներն են առավել շատ խախտվում, Մանասերյանը պատասխանեց. «Հատկապես որ սեռի դժվար է ասել, բայց գիտենք, որ աշխատանքային օրենսգրքով այստեղ որևէ խնդիր չկա, այստեղ իրավակիրառ պրակտիկայի խնդիրն է, երբ կանայք երբեմն ավելի խոցելի են լինում՝ կապված իրենց ռեսպրոդուկտիվ իրավունքի իրացման հետ, երբեմն հղիների հետ պայմանագիր չեն կնքում կամ լուծում են նրանց հետ աշխատանքային պայմանագիրը, կամ նույնիսկ աշխատանքային պայմանագիր չեն կնքում կանանց կամ աղջիկների հետ՝ պատճառաբանելով, որ վաղը ամուսնանալու է, գնա ու իրենք նոր աշխատող պետք է փնտրեն»,- ասաց Մանասերյանը։

Ձեզ գուցե հետաքրքրի