Երևան +14°
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 21:00 29-04-2023

Ռուսաստանին մեկուսացնելու Արևմուտքի փորձերը ձախողվել են․ Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է՝ Ռուսաստանին մեկուսացնելու Արևմուտքի փորձերը լիովին ձախողված են։ Ինչպես փոխանցում է ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը, այս մասին Լավրովն ասել է բազմաբևեռության համաշխարհային առցանց համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում։

«Օրինաչափ է թվում, որ Վաշինգտոնի եւ նրա արբանյակների ջանքերը՝ հետ շրջել պատմության ընթացքը, ստիպել միջազգային հանրությանը ապրել հորինված «կանոնների վրա հիմնված կարգով», ձախողվում են։ Նշեմ միայն արեւմտականների՝ Ռուսաստանին մեկուսացնելու գծի լիակատար ձախողումը։

Համաշխարհային մեծամասնության պետությունները, որոնցում բնակվում է երկրի բնակչության մոտ 85 տոկոսը, չեն ցանկանում «կրակից շագանակներ հանել» նախկին մետրոպոլիա-գաղութների համար»,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Լավրովն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ վերջին 30 տարվա ընթացքում համաշխարհային տնտեսությունում «Մեծ յոթնյակի» երկրների մասնաբաժինը զգալիորեն կրճատվել է, մինչդեռ զարգացող շուկաներ ունեցող երկրների կշիռն անշեղորեն աճում է։

«Այժմ աշխարհի առաջին տնտեսական տերությունը՝ գնողունակության պարիտետով, Չինաստանն է, որը հմտորեն համատեղում է շուկայական մեխանիզմներն ու կարգավորման պետական մեթոդները»,- եզրափակել է նա։