Ներքին 3 տարի առաջ - 22:09 28-04-2023

Փաշինյանը ասում է թվերը, բայց չի նշում պատճառը. դրանք արտաքին պատահականության արդյունք են

Երեկ Կառավարության նիստում Փաշինյանը, խոսելով գրանցած հաջողություններից ասաց, որ մեր ՀՆԱ-ի համեմատ մենք շատ թեթև պարտք ունենք և ՀՀ պատմության մեջ երբեք չի եղել ամիս, երբ ՀՀ պետական բյուջե մուտքագրվի 295 մլրդ դրամ։

Oragir.News-ի հետ զրույցում տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը ասաց, որ դրանք իրականությանը համապատասխանող ցուցանիշներ են, բայց այդտեղ երևույթները ամբողջական չեն նկարագրվում։

«Այո՛, պետական բյուջեում մեծ մուտքեր են եղել, հավելյալ մուտքեր, որովհետև մենք ունեցել ենք նաև աննախադեպ տնտեսական բարձր ակտիվություն։ Այստեղ այն իրականությունը, որ իշխանությունը խնամքով թաքցնում է, այն է, որ բարձր տնտեսական աճը, որը բերել է պետական բյուջեում լրացուցիչ հարկային մուտքեր, պայմանավորված է եղել արտաքին պատահական գործոնով՝ ռուս-ուկրաինական պատերազմով, դրանով են պայմանավորված մեր տարածաշրջանում ստեղծված ժամանակավոր դրական տնտեսական պայմանները»,- ասաց Ավետիսյանը և հավելեց, որ Հայաստանը միակը չէ։

«Նման ցուցանիշներ ունեցել է նաև մեր հարևան Վրաստանը, մեր տարածաշրջանի մյուս երկրներն էլ»,- ասաց տնտեսագետը։

Խոսելով պարտք-ՀՆԱ հարաբերակցության մասին՝ Ավետիսյանն ասաց, որ այդ դեպքում էլ պատճառները խնամքով թաքցնում են։

«Այստեղ չի ասվում, որ իրենց իշխանության օրոք 2018-2021 թվականներին մեր երկիրը հատեց նույնիսկ պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցության կարմիր գիծը․ 60 տոկոսից ավել էր պետական պարտքը ՀՆԱ-ի մեջ, և սա այս իշխանության օրոք էր։ Երկրորդ կարևոր ցուցանիշը այն էր, որ 2018-2021 թվականներին պետական պարտքը ամեն տարի աճել է նվազագույնը 10 տոկոսով, իսկ ՀՆԱ-ն դրանից առնվազն երեք անգամ պակաս է եղել, և մենք ունեցել ենք այդ վիճակը, իսկ 2022-ին արդեն բարձր ՀՆԱ-ի աճ՝ պատահական արտաքին գործոնով պայմանավորված»,- ասաց Ավետիսյանը և ավելացրեց, որ հաջորդ գործոնն այն է, որ դա պայմանավորված է ազգային արժույթի արժևորմամբ։

«Մեր ՀՆԱ-ն դրամով է, իսկ մեր պետական պարտքի մոտ 70 տոկոսը արտարժույթով է դոլարով, եվրոյով և այլն, հիմա երբ որ ազգային արժույթը արժևորվել է, այդ հարաբերակցությունը մեխանիկորեն բարելավվել է, այսինքն՝ նախորդ 1 դոլար պարտքը եթե 480 դրամ էր, հիմա 380 կամ 390 դրամ է»,- եզրափակեց Ավետիսյանը։

Ամենից շատ դիտված

19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
12:00 Բացակայում է «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ի աշխատողների թիվը
14:00 Պայթյուն՝ ՌԴ-ում, Եվրոպան աջակցում է ՀՀ-ին, Ադրբեջանը՝ Եվրոպային, ֆուտբոլային կոշտ զգուշացում
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
20:48 Ճոռոմ հայտարարություններ՝ բռնության դեմ պայքարի մասին, բայց դատաբժիշկ չկա
11:11 Հարձակում 2-րդ համարի տրոլեյբուսի վարորդի վրա․ «Շևրոլե»-ի վարորդը թքել է նրա վրա․ news.am
12:20 Արտակարգ դեպք գազալցակայանում․ պայթյունի պատճառները պարզվում են
21:48 Չորսուկես ամիս է՝ ճանապարհը քանդված է, զրո արձագանք
19:37 Դատարանը հրապարակել է Վեհափառի եղբոր և եղբորորդու դատավճիռները
19:22 «Ադանա» ռեստորանի մոտ 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց