Ներքին 3 տարի առաջ - 17:27 26-04-2023

Շնորհակալ եմ Աննա Վարդապետյանին․ Հովհաննես Քոչարյան


Աշխատանքային տարաձայնություներ բացարձակապես չենք ունեցել, հակառակը ես շնորհակալ եմ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, որ ինձ հնարավորություն տվեց մեր բանակում օրինականության հաստատման աշխատանքներին հաղորդակից լինել։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Հովհաննես Քոչարյանն, ով նախօրեին աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։

«Ընտանիքիս անդամի առողջական խնդիր կա, որը ժամանակ և միջոցներ է պահանջում որպեսզի կանխվի խնդիրը։ Եթե աշխանքի ընթացքում անեի՝ աշխատանքի արդյունավետության վրա ազդելու էր»։

Հարցին, թե արդյոք տարաձայնություններ չեն եղել՝ նա նշեց, որ Դիտարկմանը , թե եթե տարաձայնություններ չեն եղել, ապա հնարավոր համարո՞ւմ է խնդիրների կարգավորվման դեպքում վերադառնալ պետական համակարգ՝ Քոչարյանը պատասխանեց, որ պետական ծառայության վերադառնալու պլաններ չունի։

«Հիմա պետք է ուղղակի զբաղվել առողջական խնդիրներով քանի դեռ ժամանակ կա։ Իհարկե, այս ընթացքում զբաղվելու եմ փաստաբանությամբ, ես ուրիշ բանով չեմ կարող զբաղվել»։

Հովհաննես Քոչարյանը ՀՀ նախկին փոխոստիկանապետն էր, նախորդ տարվա դեկտեմբերին նա նշանակվել էր զինվորական դատախազի տեղակալ:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ