Ներքին 2 տարի առաջ - 17:10 19-01-2024

Հաղորդում հանցագործության մասին՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Հաղորդում հանցագործության մասին
ՀՀ գլխավոր դատախազ՝
Աննա Վարդապետյանին

Հաղորդում եմ Ձեզ այն մասին, որ պայմանագրային զինվորական ծառայությունից արձակված և չօգտագործված արձակուրդի օրերի համար հատուցում չստացած կամ մասնակի ստացած նախկին զինծառայողների կողմից հասանելիք հատուցումը հաշվարկելու նպատակով ներկայացված դիմումներով վարչարարության իրականացման կարգը սահմանելու մասին 17.07.2023 թ. թիվ 983-Լ հրամանի պահանջները՝ ՀՀ ՊՆ պաշտոնատար անձանց կողմից մինչ օրս կատարված չեն ու դիմումատուների դիմումները մնում են անպատասխան, սակայն վերոնշյալ հրամանի համապատասխան հավելվածի 3-րդ կետի համաձայն՝ նախկին զինծառայողների կողմից ներկայացված դիմումների ուսումնասիրությունը և հատուցումը վճարելու գործընթացն իրականացվում է նախկին զինծառայողի դիմումը՝ ՀՀ պաշտպանության նախարարություն սահմանված կարգով մուտք լինելու օրվանից 30 օրացույցային օրվա ընթացքում:

ՀՀ Զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 29-րդ հոդվածի համաձայն՝ քրեական պատասխանատվություն զինծառայողները կրում են հանցագործություն կատարելու համար` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսդրությանը համապատասխան, նույն կանոնագրքի 31-րդ հոդվածի՝ հրամանը չկատարելը համարվում է զինվորական հանցագործություն, իսկ 39-րդ հոդվածի համաձայն՝ հրամանատարը (պետը), նախքան հրաման տալը, պարտավոր է համակողմանիորեն գնահատել իրադրությունը և միջոցներ նախատեսել դրա կատարումն ապահովելու համար: Նա պատասխանատվություն է կրում տրված հրամանի և դրա հետևանքների համար, օրենսդրությանը հրամանի համապատասխանության համար, ինչպես նաև տրված հրամանում պաշտոնի չարաշահման կամ ծառայողական լիազորությունների գերազանցման դեպքում և հրամանի կատարման գործում միջոցներ չձեռնարկելու համար:
Վերոգրյալից ելնելով խնդրում եմ՝ հանձնարարել համապատասխան աշխատակիցներին նյութեր նախապատրաստելու և քրեական վարույթ նախաձեռնելու՝ ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար:

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող՝ Էդգար Հովհաննիսյան
19.01.2024 թ.

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից