Ներքին 3 տարի առաջ - 15:34 26-04-2023

Արցախում ոգևորված չեն ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատարով

Արցախում Ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար է նշանակվում գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը։ Այս մասին «Sputnik Արմենիա»-ին հայտնել են ՌԴ ՊՆ-ի աղբյուրները:

Oragir.news-ը կապ հաստատեց Արցախի Ազգային ժողովի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ՝ հարցնելով, թե Արցախում ի՞նչ տրամադրություններ են՝ կապված նոր նշանակման հետ՝ պատասխանեց. «Առանձնապես ոգևորված չեմ ինքս նոր նշանակումից, այստեղ էլ, անձերով որևէ բան չի՛ որոշվում, և մենք հենց մոլորության մեջ ենք ընկնում, երբ այս իշխանույունների օրակարգի մեջ ենք ընկնում, երբ մտածում ենք, որ ամեն բան անձով է պայմանավորված։

Այն խնդիրները, որ հիմա մեր գլխին կուտակվել է, հումանիտար հարթակում լուծվող չեն, հետևաբար ռուս խաղաղապահները իրենք իրենց գործառույթներն իրականացնում են՝ հումանիտար առումով, բայց այն մնացած խնդիրները, որոնք պետք է լուծվեն՝ դա իրենց իրավասություններից դուրս է, այդ ամեն ինչը դաշտ են գցել ՀՀ ու Արցախի իշխանությունները ու մենք սկսում են այդ մոլորության մեջ ընկնել»։

Հակոբյանի խոսքով՝ նախ, նույնիսկ եթե հիմա ինքն այստեղ է, մեկ օրում չես կարող գոհ կամ դժգոհ լինել.

«Նախ պետք է երևա իր արած աշխատանքը, երկրորդը՝ չի՛ կարելի իրենց խառնել այս քաղաքական պրոցեսների մեջ, որը հաջողությամբ տապալում են ՀՀ և Արցախի իշխանությունները ու բարդում ռուսա խաղաղապահների վրա»։

Ամենից շատ դիտված

12:03 «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 8 առաջատարների թվում է
23:10 Թրամփը հանձնարարել է Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու սցենարներ մշակել. CNN
22:04 ՌԴ-ն կպատասխանի նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածներին. Պուտին
11:40 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
12:56 Սիսիանում 44-ամյա տղամարդը ձերբակալվել է 13-ամյա դստեր նկատմամբ բռնության կասկածանքով
11:17 «Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի՝ էբոլա վիրուսի Հայաստան չներթափանցման համար
13:22 Նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև
18:24 Թուրքիայի պատվիրակությունը լքել է դահլիճը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ
16:36 Շինհրապարակում քաղաքացին 12 մետր բարձրությունից ընկել է փոսը․ վիճակն անհայտ է
23:53 Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»… բանտերը լցվում են ֆեյսբուքյան քննադատներով. Հարութ Սասունյան