Ուղիղ եթեր
Քանդակագործության ազգային-պարկ թանգարանի կողմից մշակվել է քանդակների տեղադրման կարգի մասին նախագիծ
copy image url

Քանդակագործության ազգային-պարկ թանգարանի կողմից մշակվել է քանդակների տեղադրման կարգի մասին նախագիծ

Ներքին 2 տարի առաջ - 13:11 23-04-2023
Գյումրիի Քանդակագործության ազգային-պարկ թանգարանը գործում է 2014թ.-ին Գյումրիի մշակութային էքսպերիմենտալ կենտրոն ՀԿ-ի, ՀՀ մշակույթի նախարարության, Գյումրիի քաղաքապետարանի համատեղ նախաձեռնությամբ։

Քանդակագործության ազգային-պարկ թանգարանը զբաղվում է մշակութային ժառանգության, հուշարձանների, հուշակոթողների, արձանների պահպանությամբ և ուսումնասիրությամբ։ Թանգարանի կանոնադրական նպատակների մեջ է մտնում նաև Գյումրիի որմնանկարների պատվիրակված պահպանությունը, դիտարկումը և մասնագիտական համապատասխան եզրակացությունների կազմումը։ «2014թ.- ից մենք արդեն հիմնել ենք երկու քանդակի պուրակներ.մեկը՝ Հաղթանակի և Իսահակյանի զբոսայգիների հատվածներում։Ունենք քանդակների բավականին հարուստ հավաքածու՝ 26 քանդակագործական աշխատանքներ և բազմաթիվ էսքիզներ։ Ունենք շատ լավ ֆոտո նկարների հավաքածուներ, որոնք կուտակվել են այս տարիների ընթացքում և բացի Գյումրիի մշակութային ժառանգությունից, ամբողը Հայաստանով ուսումնասիրում և հետևում ենք տարբեր տեսակի պրոցեսներին, որոնք տեղի են ունենում մշակութային այն հատվածի հետ, որը մեր կանոնադրական նպատակների մեջ է։ Բացի դրանից ակտիվորեն մասնակցում ենք Արցախի մշակութային ժառանգության պահպանման խնդիրներին և վերջերս տպագրվեց մեր ծավալուն աշխատանքը կապված՝հայրենական մեծ պատերազմի զինվորների հուշարձանների հետ, որը ոչնչացվել էր ադրբեջանցի բարբարոսների կողմից»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է Քանդակագործության ազգային-պարկ թանգարանի տնօրեն, քանդակագործ Արթուր Գևորգյանը, անդրադառնալով թանգարանի գործունեությանը։

Քանդակագործության ազգային-պարկ թանգարանի կողմից մշակվել է քանդակների տեղադրման կարգի մասին նախագիծ, որը դեռևս քննարկումների փուլում է։

«Մենք մոտ 1.5 տարի ուսումնասիրել և ստեղծել ենք Հայաստանում աննախադեպ, իսկ աշխարհում շատ քիչ քաղաքներում գոյություն ունեցող քանդակների տեղադրման կարգ։Սա ինչ է իրենից ենթադրում։ Մենք գիտենք, որ քանդակները կարող են տեղադրվել տարբեր հանձնաժողովների որոշմամբ, ավագանիների որոշմամբ և անհատ քաղաքացիների առաջարկով, բայց այդ քանդակները պիտի տարածության մեջ իրենց կոնկրետ գիծը և տեղը ունենան և պետք է պահպանվեն կարևորագույն սկզբունքները։ Այսինքն՝ առաջին հերթին հանրությանը պիտի մանրամասն մասնակից դարձնել քանդակների տեղաարման պրոցեսին, որ հանրությունը կարողանա իր կարծիքը հայտնել այդ քանդակների մասին և երկրորդ՝ քանդակների համար ճիշտ տեղ որոշվի, որպեսզի չստացվի, որ քաղաքների կենտրոնական հատվածները ծանրաբեռնված են արձաններով, իսկ ծայրամասային հատվածները զուրկ են մշակութային զուրկ են մշակութային այդ դրսևորումներից։ Մեր մշակած փսատաթուղթը անընդհատ լրամշակում էինք և օրերս կարողացանք ներկայացնել մեր քաղաքի մասնագետներին, կերպարվեստագետներին, որպեսզի ունենանք նաև մեր փաստաթղթի մեջ մասնագետների կարծիքները, որից հետո քանդակների տեղադրման կարգը կքննարկվի նաև ավելի լայն հարթակում։ Իսկ հաջորդ էտապում ներկայացնելու ենք Գյումրիի քաղաքապետին, որպեսզի հաստատվի և դառնա գործող կարգ և քաղաքում քանդակ տեղադրելու ընթացքում կիրառվի, որպես պրոցես, որը կկարողանա պահպանել քաղաքաշինական համամասնությունները»,-նշեց Քանդակագործության ազգային-պարկ թանգարանի տնօրեն Արթուր Գևորգյանը։

Ամենից շատ դիտված

23:11 Ծիծաղելի է, երբ անբարոյականը խոսում է բարոյականությունից, տգետը` կիրթ լինելուց, փնթին` մաքրությունից, անհայրենիքը` հայրենիքից
16:20 Նման պիղծ մարդ չեմ տեսել. 2-ամյա Տիգրանի հայրը պնդում է՝ իրենից գումար չեն պահանջել
22:39 Մարդը աղբից ուտում է, բլոգերը` նկարում. օգտատերերը վրդովված են
21:18 Մահվան ելքով ավտովթար` Շիրակի մարզում. մեկը տեղում մահացել է
22:01 Մահացել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայրը
20:20 Սառեցրեք, փողերս տարան․ զեղծարարություն՝ «IDBank»-ի պատճառով
14:38 Շուտով հեռախոսով կխոսեմ նաև Պուտինի հետ, ու ամեն ինչ կավարտվի. ինչպես Կարեն Կարապետյանը (չ)առաջադրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում
13:30 Քաղաքի գլխին՝ «մազից» կախված վտանգը․ ալավերդցիները սարսափի մեջ են
14:20 Ջրից ինչ ասես չեն հանել, երեխայից հետք չկա․ հատուկ վարժեցրած շներն ու կինոլոգները երեխային որոնում են անտառում
18:15 Բա դու է՞դ աղջիկն ես, Նառ. ինչո՞ւ ես քեզ դրել քաղաքական լուզեր թոշակառուի կարգավիճակում. Աննա Հակոբյան