Ներքին 3 տարի առաջ - 16:51 22-04-2023

Այս ակցիաները առաջին ծիծեռնակներն են. քաղաքագետ

Երեկ «Միասին» հասարակական-քաղաքական շարժումը հանրահավաք էր իրականացնում Ազատության հրապարակում։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Oragir.News-ի հետ զրույցում, խոսելով նմանատիպ հավաքների արդյունավետությունից, ասաց՝ տեղի են ունենում իրադարձություններ, որոնց մարդիկ ցանկանում են արձագանքել։

«Խայտառակ իրավիճակ է Հայաստանում, և գործող իշխանությունը այնպիսի հայտարարություններ է անում, որին մարդիկ պահանջում են արձագանքել, որովհետև չարձագանքել նշանակում է համաձայնության նշան։ Այդ «Միասին» շարժումը փորձում է նման կերպ անհամաձայնությունը ցույց տալ, իսկ թե դա ինչի կբերի, ինչ զարգացում կլինի, ես չեմ կարող ասել, գուցե առաջին հերթին դա էմոցիոնալ բնույթ ունի»,- ասաց Դանիելյանը։

Դանելյանը, խոսելով նախորդ տարվա «Դիմադրության» շարժման արդյունքներից և ներկա պահին եղող հավաքների արդյունքներից, ասաց. «Դե այն, ինչ առաջ եղավ, մենք տեսանք, որ արդյունք չի ունեցել, հիմա ինչ կլինի, արդյունք կլինի, թե չէ, ժամանակը ցույց կտա։ Իմ կարծիքով՝ սա առաջին ծիծեռնակներն են, սա ինչ-որ բանի սկիզբ կարող է լինել։ Կարևորը ճիշտ կազմակերպվածությունն է, ճիշտ տեխնոլոգիաների օգտագործումն է և այն, որ հանրության հետ կարողանան խոսել»,- ասաց քաղաքագետը։

Դիտարկլամը, թե կարող ենք ասել, որ նախորդ տարիներին ինչ-որ հարցերում թերացել էին, որ արդյունք չեղավ, քաղաքագետն ասաց. «Եթե արդյունքի չեն հասել, ուրեմն ունեցել են թերություններ, քաղաքական խոսք չի հնչել որպես այդպիսին, որոշումներ կայացնելու մեխանիզմը պարզ չի եղել՝ ովքեր են որոշում, ինչպես են որոշում, մարդիկ, ովքեր կազմակերպում էին, այդ մարդկանց անունները չկային։ Ինչ որ մեկը խոսում էր, այդ մարդիկ միկրոֆոնը գրկած վազում էին, հանրության հետ կապ չկար, և բնականաբար, ուզենք, թե՝ ոչ, արձանագրում ենք, որ արդյունք չի եղել»,- ասաց Դանիելյանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին