Արտաքին 4 տարի առաջ - 18:18 10-01-2022

Ղազախստանում բողոքի ակցիաները հարվածել են բիթքոինին

Ղազախստանում բողոքի ակցիաների ժամանակ ինտերնետի անջատումը հարվածել է ոչ միայն բիթքոինի փոխարժեքին, այլև այս կրիպտոարժույթի աշխարհում մեծությամբ երկրորդ մայնինգ կենտրոնին, գրում է CNBC-ն։

Հինգշաբթի օրը՝ հունվարի 6-ին, բիթքոինը սեպտեմբերից ի վեր առաջին անգամ անկում է ապրել 43 հազար դոլարից՝ ինչ-որ պահի իջնելով ավելի քան 8%-ով:

Պարբերականը նշում է, որ երկրում ինտերնետն անջատվել է 36 ժամով։ Ինչպես ասում է ղազախ մայներ Դիդար Բեկբաուն. «Չկա ինտերնետ՝ չկա նաև մայնինգ»: Այդ պատճառով մայներները մտադիր են լքել Ղազախստանը, որը համարվում է մեծությամբ երկրորդ մայնինգային հաբը: Կրիպտոարժույթ վաստակողները ծրագրում են տեղափոխվել ավելի կայուն իրավազորություններ ունեցող երկրներ, օրինակ՝ ԱՄՆ:

Մայներները մտադիր են լքել Ղազախստանը նաև այն պատճառով, որ իշխանությունները հայտարարում են մայներների համար 2022 թվականից նոր հարկերի մասին։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին