Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 19:15 21-04-2023

Շատ տարօրինակ ու աղմկոտ հայտարարություն եմ անելու․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում եզրափակիչ ելույթի ժամանակ ընդդիմադիրներին կոչ արեց գնալ 44-օրյա պատերազմի հանգամանքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով:

«Ինչքան էլ բարդ լինի՝ դա պետք է հրապարակային անենք: Ախր ձեզ այնպիսի հիասթափություններ են սպասում, ընդ որում՝ ապացուցելի հիասթափություններ, եկեք, խնդրում եմ: Եկեք ու տվեք բոլոր հարցերը», - Ազգային ժողովում հայտարարեց նա:

Փաշինյանը անդրադարձավ նաև անընդհատ քննարկվող և օդում պտտվող մի թեմայի, ըստ որի Հայ առաքելական եկեղեցու և կառավարության հարաբերություններն այդքան էլ լավ չեն․

«Շատ տարօրինակ ու աղմկոտ հայտարարություն եմ անելու. եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն՝ եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ և դա համաձայն քրիստոնեաան տեսության։ Եվ ես ուզում եմ դա ապացուցելու համար մեջբերել Պողոս Առաքյալի՝ հռոմեացիներին ուղղված թղթի 13-րդ համարը, որտեղ ասում է՝ «Չկա իշխանություն, որ Աստծուց չլինի ու եղած իշխանությունները Աստծուց են կարգված, հետևաբար, ով հակառակում է իշխանությանը, Աստծո հրամանին է հակառակում»։ Թող եկեղեցին իր տեսության, էության, իր հավատի մասին մտածի, և Աստված մեզ օգնի՝ պահպանել, զարգացնել, հզորացնել ու խաղաղություն բերել Հայաստանի Հանրապետությանը», - ասաց վարչապետը:

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա