Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:46 20-04-2023

Արցախի ձեռքն ու ոտքը կտրում են, իսկ ռուսը լռում է․ դիրքապահ 

Գևորգ Բադալյանը օրերս է հանձնել հերթափոխը և եկել Երևան։ Նորից բարձրանալու է դիրքեր, որովհետև ասում է՝ այլընտրանք չկա, զինվորական գործին տիրապետող մարդիկ պետք է տեղում լինեն։ Բերձորի միջանցքի մոտ գտնվող դիրքում է եղել․ «Եղել եմ Արցախում, կռվել եմ հանուն Արցախի 90-ական թվականներին։ Պատերազմից հետո հիմնական բնակություն եմ հաստատել Արցախի հարավում։ 44-օրյա պատերազմի ժամանակ արել եմ մի բան, որը չգիտեմ ոնց նկարագրեմ։ Հանել եմ զոհված տղաների մարմիններն ու մասունքները։ Հազարից ավելի մասունք եմ հանել։ Արցախում ինձ այդ պատճառով Պապի են ասում ու բոլորը գիտեն ինչի միջով եմ անցել»։

Իր դիրքը՝ իր տունն է համարում։ Ասում է կեղծ բնապահպաններից հեռու են մոտավորապես 500 մետր։ Միշտ պատրաստ են պահել սահմանը, բայց վախենում է դավաճանությունից։

«Չեմ հասկանում, թե ռուսները ինչի չեն հանում կեղծ բնապահպաններին։ Մենք կարող էինք հանել դրանց, բայց վախենում ենք, որ լայնածավալ պատերազմի առիթ ստեղծվի»,-ասում է և հավելում, որ Արցախի ձեռքն ու ոտքը կտրում են ու ռուսի վրա էլ հույս չկա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին