Արտաքին 4 տարի առաջ - 18:03 05-11-2021

Վրաստանում ազգությամբ ռուսը ձերբակալվել է 5 մլն դոլար արժողությամբ հողատարածքը յուրացնելու համար

Վրաստանում ազգությամբ ռուսին ձերբակալել են ավելի քան 16 մլն լարի (ավելի քան $5 մլն) արժողությամբ հողատարածքների ապօրինի յուրացման մեղադրանքով, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայության տվյալներով՝ մեղադրյալը որոշել է ապօրինի զավթել 47,8 հազար քառակուսի մետր մակերեսով երկու հողատարածք, որը պատկանում էր մասնավոր ընկերություններից մեկին։ Այդ նպատակով նա կեղծել է այս ընկերության փաստաթղթերը, դարձել դրա տնօրենն ու հիմնադիրը, ապա հողատարածքները վերաձևակերպել իր անունով։ Այնուհետև նա դիմել է բանկ՝ $200 հազարի չափով հիփոթեքային վարկ ստանալու համար, սակայն նրան ձերբակալել են։

Կասկածյալի նկատմամբ հարուցվել է քրեական գործ Վրաստանի Քրեական օրենսգրքի «Խոշոր չափերի խարդախություն» և «Կեղծ վարկային կամ վճարային քարտերի պատրաստում, իրացում կամ օգտագործում» հոդվածներով, ինչի համար նրան սպառնում է 6-9 տարվա ազատազրկում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին