Ներքին 3 տարի առաջ - 22:07 18-04-2023

Արարատի մարզի Դաշտավան գյուղում 25 հակ անասնակեր է այրվել

Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 18-ին, ժամը 16:06-ին ահազանգ է ստացել, որ Դաշտավան գյուղում այրվում է անասնագոմ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է կուտակած անասնակեր։

Ըստ աղբյուրի՝ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։00-ին, մարվել՝ 17։47-ին։ Այրվել է մոտ 25 հակ անասնակեր։