Ներքին 3 տարի առաջ - 19:23 18-04-2023

ՀՀ կառավարության աջակցությամբ Մադրիդի Կոմպլուտենս համալսարանում բացվել է հայագիտական ամբիոն

ՀՀ պետական ֆինանսավորմամբ Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի Կոմպլուտենս համալսարանում պաշտոնապես բացվել է հայագիտական առաջին ամբիոնը, որին ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նախարարի տեղակալը տեղում ծանոթացել է հայապահպանությանն առնչվող խնդիրներին, քննարկվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության իրավասությունների շրջանակում դրանց հնարավոր լուծումները, ինչպես նաև գործող մեկօրյա դպրոցներին համապատասխան գրականությամբ և օժանդակ ուսումնական նյութերով աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները:

Հայագիտական կենտրոնի բացման արարողությանը Արթուր Մարտիրոսյանը հանդես է եկել ելույթով՝ նշելով, որ հայագիտության ոլորտը մշտապես գտնվում է Կառավարության ուշադրության կենտրոնում:

«Իսպանիայում հայագիտական կենտրոնի բացումը կարևոր է մի քանի տեսանկյունից: Իսպանիայում, ըստ վերջին տվյալների, 10.000-ից ավելի հայ է ապրում, ուստի այսպիսի մեծ հայ համայնք ունեցող երկրի համար չափազանց կարևոր է կրթության շարունակականության ապահովումը: Կարևոր բաղադրիչ է նաև հայոց լեզվի և հայ մշակույթի տեսանելիության ապահովման խնդիրը: Համոզված եմ՝ հայագիտական կենտրոնը երկու պետությունների միջև մշակության երկխոսության և միջպետական համագործակցության ամուր կամուրջ է կարող է հանդիսանալ»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը և հավելել, որ առաջիկայում նախատեսվում է մի շարք ծրագրեր իրականացնել հայագիտության ոլորտում, մասնավորապես՝ Եվրոպայում բոլոր հայագիտական կենտրոնների մասնակցությամբ կազմակերպվելու է համաժողով՝ քննարկելու ցանցային համագործակցության և համատեղ հետազոտություններ իրականացնելու բոլոր հնարավորությունները:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Իսպանիայի հայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչներ, որոնք շնորհակալական խոսքեր են ուղղել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանն ու դեսպանատանը՝ կենտրոնի գործունության կազմակերպման գործընթացին աջակցելու համար:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել

Ձեզ գուցե հետաքրքրի