Ներքին 3 տարի առաջ - 19:07 18-04-2023

Սևան քաղաքում հրդեհ է բռնկվել

Ապրիլի 18-ին՝ ժամը 15։42-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սևան քաղաքի «Լավանդա Սիթի» հանգստյան գոտում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 4-5 հա խոտածածկույթ և եղեգնուտ։