Ներքին Խոսք 3 տարի առաջ - 16:27 18-04-2023

Արման Երիցյանը և Կարեն Հակոբյանն ազատ են արձակվել, ավելի ուշ հանդես կգան հայտարարությամբ


Երեկ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հայտնել էր, որ ոստիկանությունը բերման է ենթարկել կինոռեժիսոր Արման Երիցյանին և հասարակական գործիչ Կարեն Հակոբյանին։

Oragir.News-ի հետ զրույցում իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ասաց, որ բերման ենթարկելիս ոստիկանության աշխատակիցները, պարեկները իրենց շատ վատ են պահել։

«Նրանք կոտրել են Կարենի օպտիկական ակնոցը, ապա աչքերի մեջ ինչ որ հեղուկ են պզացրել»,-փոխանցեց Ալեքսանյանը։

Ալեքսանյանը նշեց, որ իր գրառման բուն նպատակը այն էր, որ մարդկանց ուշադրությունը կենտրոնանար այդ խախտումներով պրոցեսի վրա։

«Քանի, որ բերման ենթարկելու այդ պահն էր եղել բավականին բարդություններով, դրա համար ես գրառում եմ արել, որ ուշադրություն գրավեինք այդ հարցի վրա։ Իսկ այն, թե ինչ ընթացք է ստացել գործը, ես այդ մասին չեմ կարող խոսել, հետո իրենք հանդես կգան հայտարարությամբ»,- ասաց Ալեքսանյանը։

Ալեքսանյանը ասաց, որ ինքը ոստիկանական խախտումների մասին ահազանգ ստանալուց անմիջապես հետո գրառումը կատարել է։ «Ես այդ խախտումների մասին գրել եմ։ Ոստիկանություն զանգել էին հենց այդ մարդիկ, բայց իրենց էին բերման ենթարկել։ Շատ անօրինական բաներ են արել այդ պարեկները»,- ասաց նա։

Խոսելով իր գրառման նպատակից՝ Ալեքսանյանն ասաց. «Իմ գրառումները զսպվածության համար էին, որպեսզի ուշադրություն հրավիրեինք այդ խնդրի վրա, իսկ մնացած հանգամանքները՝ ինչի են տարել, ես դա չեմ գրել, որովհետև դա չգիտեի։ Մարդկանց ապօրինի, բռնի ձևով տարել են»,- ասաց նա։

Ալեքսանյանը հավելեց, որ այս պահին Արման Երիցյանին և հասարակական գործիչ Կարեն Հակոբյանին ազատ են արձակվել և ավելի ուշ հանդես կգան հայտարարությամբ, այս պահին այլ ինֆորմացիա չի կարող փոխանցել։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից