«Ես փոխքաղաքապետ եմ, որը համակարգում է վարչական շրջանների, շինբարեկարգման վարչության, մշակույթի, տրանսպորտի վարչությունների և մի շարք այլ վարչությունների աշխատանքները։ Անում եմ այն, ինչ պարտավոր եմ անել»։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Երևանի քաղաքապետի տեղակալ, քաղաքապետի ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանը։
Նա շեշետեց, որ անտրամաբանական կլիներ, որ փոխքաղաքապետը, որը համակարգում է վարչական շրջանների աշխատանքը, չշրջեր վարչական շրջանների ղեկավարների հետ և չհասկանար, թե ինչ խնդիրներ ունեն լուծելու, հետևաբար իրեն քննադատելը անտրամաբանական է համարում։
Տիգրան Ավինյանն անդրադարձավ նաև ընդդիմության մեղադրանքներին, թե ինքը ստվերային քաղաքապետ է՝ նշելով, որ եթե լիներ ընդդիմության տեղը, կկենտրոնանար բացթողումների վրա։
«Բացառում եմ, որ քաղաքապետարանում լինի համակարգային կոռուպցիա։ Աղմկահարույց ձերբակալություններ, կալանավորումներ ենք ունեցել, անհատական դեպքերով կտան քննչական մարմինները, դատախազությունը և դատարանը»,- շեշտեց Ավինյանը՝ անդրադառնալով քաղաքապետարանի աշխատակիցների վերջին ձերբակալումներին։