Ներքին Խոսք Տեսանյութ 3 տարի առաջ - 15:16 11-05-2023

Բացառում եմ, որ «Նեմեսիսի» հուշարձանը կապամոնտաժվի. Ավինյան


Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ մայիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում բացառեց, որ «Նեմեսիսի» հուշարձանը կարող է ապամոնտաժվել։

«Այդ արձանը նվիրված է ազգային արժանապատվության ասպետներին։ Այն որևէ ժողովրդի, որևէ երկրի դեմ չէ։ Շատ քաղաքականացնել հարցը, ինչն անում է Թուրքիայի արտգործնախարարությունը, տեղին չէ, որովհետև եթե անընդհատ նույն թեմաները քննարկենք, կարող ենք հասնել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին, դա էլ կարող է հարց առաջացնել թուրք պաշտոնյանների մոտ։ Սա մեր ներքին հարցն է, որևէ մեկը չի կարող դրա հետ կապ ունենալ»,- ասաց Ավինյանը։

Նրա խոսքով՝ արձանի տեղադրման որոշումն ընդունվել է Երեւանի ավագանու կողմից 2021 թվականին։ Կառավարությունը որեւէ կապ չի ունեցել։

Ավինյանն ասաց, որ արձանի տեղադրումից առաջ Թուրքիայի արձագանքի վերաբերյալ որևէ քննարկում, մտահոգություն չեն ունեցել։ Նրա փոխանցմամբ՝ թեմայի շուրջ Փաշինյանի հետ ևս խոսակցություն չի ունեցել։

Հիշեցնենք, որ Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական FlyOne Armenia ավիաընկերության համար։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն օդային տարածքի փակումը բացատրել է Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից