Ուղիղ եթեր
Տիգրան Ավինյան, Հայկ Կոստանյան, Telcell Wallet, լսո՞ւմ եք. ոչինչ չի աշխատում․ Տիգրան Ղարդաշյան
copy image url

Տիգրան Ավինյան, Հայկ Կոստանյան, Telcell Wallet, լսո՞ւմ եք. ոչինչ չի աշխատում․ Տիգրան Ղարդաշյան

Ներքին 5 ամիս առաջ - 10:02 06-01-2025
Օգտատեր Տիգրան Ղարդաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ոչինչ չի աշխատում: Երևանի քաղաքապետարան, Տիգրան Ավինյան, Հայկ Կոստանյան, Telcell Wallet, լսո՞ւմ եք. ոչինչ չի աշխատում:

Էսօր 2025 թվականի հունվարի հինգն ա, ու ես որոշեցի փորձարկել քաղաքապետարանի առաջարկած տրանսպորտի նոր փաթեթները: Այո, վերջերս որոշվել էր մինչեւ փետրվար երկարաձգել միանգամյա 100 դրամանոց տոմսերի հնարավորությունը, բայց դրանք գործելու էին «նոր փաթեթների հետ միաժամանակ» եւ զուտ «անցումային շրջանը քաղաքացիների համար հնարավորին դյուրին կազմակերպելու գործընթացով»:
Ինձ հետաքրքեց, թե ինչպես ա պրոցեսը կազմակերպած, ու որոշեցի փորձարկել բոլոր առաջարկած տարբերակները:

Կրկին՝ ԲԱՑԻ QR ՏՈՄՍԵՐԻՑ, ՈՒՐԻՇ ՈՉԻՆՉ ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ:

Խնդիրների մի մասը, հավանաբար, մինչեւ փետրվար կլուծվի-կշտկվի, բայց, ա՛յ սիրելի քաղաքապետարան (ու չսիրելի Telcell), բա սենց գործ անո՞ւմ են:

1. Բանկային քարտերով վճարումը, որի մասին արդեն մի ամսից ավելի ա՝ հայտարարվել էր, էսօր չէր աշխատում: Մի քանի ավտոբուսի մեջ եմ փորձել, ու ամենուրեք վալիդատորը հանում էր էդ անճոռնի ահաբեկող բարձր ձայնը: Խնդրի հետ միայն ես չեմ, որ բախվել եմ: Ֆրուստրացիայի աստիճանը ավտոբուսների մեջ էսօր բավականին բարձր էր, հատկապես, երբ մարդիկ չեն հասկանում՝ քարտի մեջ գումար չկա՞, գուցե սխա՞լ են տեղադրում քարտը, թե՞ ընդհանուր տեխնիկական խոտան կա: Բա վալիդատորի էս խայտառակող մռնչոցից հետո հիմա ի՞նչ դեմքով են ավտոբուսից օգտվելու:
2. Տրանսպորտային քարտը եւս չէր աշխատում (նկարի մեջ՝ ձախ քարտը): Արժի 500 դրամ, տրվում ա Telcell-ի հատուկ տերմինալների կողմից (ենթադրում եմ, սովորական տերմինալներից տարբերվում են ճակատային մասով):

Ձեռքբերման մեխանիզմը հետեւյալն ա.
- Գնում ես քարտը,
- Գրանցվում ես քաղաքապետարանի հատուկ կայքէջում,
- Նշելով գնածդ քարտի համարները՝ քաղաքապետարանի էջից գնում ես քեզ դուրեկան փաթեթը՝ կցելով այն քարտին:

Փորձարկման նպատակով գնեցի 10 տոմսանի փաթեթ (2200 դրամ), կցեցի քարտին, մոտիկացրեցի վալիդատորին... Կարմիր էկրան ու մռնչոց:
Առկա ա նաեւ այլ խնդիր. չկա միջոց պարզելու, թե գնածս քարտի մեջ քանի տոմս ունեմ կամ մինչեւ ամսի քանիսն ա իմ փաթեթը ակտուալ:

3. Կա եւս մի տարբերակ (կրկին քաղաքապետարանի կայքէջով): Բանկային քարտդ սարքում ես տրանսպորտային քարտ: Կարեւորը՝ NFC ունենա (հավանաբար՝ անգամ էական չի, որ գործող բանկային քարտ լինի):

Ձեռքբերման պրոցեսը նույնն ա, ինչ նախորդ կետում նշել էի:
Վալիդատորը քարտի համարները տեսնելուն պես դրան վերաբերվելու ա ոչ թե որպես բանկային քարտ, այլ որպես տրանսպորտային քարտ: Էդ ամենը տեսականորեն, որովհետեւ փորձելուցս հետո (էս անգամ էլ միօրյա 900 դրամանոց փաթեթով) ոչինչ չաշխատեց:

4. Telcell-ի ծրագրի մեջ ուղղակի գոյություն չունեն նոր փաթեթների QR տարբերակները, իսկ դրանք խոստացվել էին հունվարի մեկից (ու նաեւ ավելի էժան գնով):
Ի դեպ, պարզ չի՝ ինչո՞ւ են QR փաթեթները ավելի էժան: Ի սկզբանե թվում էր, որ քարտով տարբերակներն ավելի թանկ են, որովհետեւ քարտի արժեքը մտնում ա տոմսի գնի մեջ, բայց, ինչպես վերը նշեցի, քարտը կամ առանձին գնվում ա, կամ տրամադրվում ա քո կողմից...
-------------------
Քաղաքապետարանի էջում նշված ա հեռախոսահամար (1-05), որով կարելի ա դիմել խնդիրների առկայության դեպքում: Այստեղ պնդեցին, որ քարտերը նախատեսված են փետրվարից աշխատելու համար: «Ու դե մի հատ թող ամսի յոթը գա, տեսնենք ինչ ա լինում»:

Սա հակասում ա քաղաքապետարանի տրամադրած պաշտոնական տեղեկատվության հետ. բազմիցս ասվել ա, որ նոր փաթեթները հասանելի կլինեն հունվարի մեկից: Իսկ քաղաքապետարանի ֆբ էջի երեկվա հոլովակը (ոգեշունչ corporate երաժշտության ներքո) պնդում էր, որ փաթեթները արդեն իսկ հասանելի են իրենց կայքէջում:

Զանգեցի նաեւ Telcell-ի հեռախոսահամարով (8830՝ նշված վալիդատորի կարմիր էկրանին)՝ «Այս պահին բոլոր օպերատորները զբաղված են»:
-----------------
Ես պրինցիպիալ դեմ չեմ գների բարձրացմանը: Բայց ոչ հանրային տրանսպորտի էսպիսի կիսատ-պռատ վիճակում: Ու խոսքը միայն վճարման խնդիրների ու deadline-ները բազմիցս խախտելու մասին չի. տրանսպորտի քանակը ակնայտորեն քիչ ա. դրանք ծանրաբեռնված են, գալիս են բավականին մեծ ինտրերվալով, իսկ ժամը 21:00-ից հետո շատ համարներ ուղղակի անհասանելի են: Սրա հետ կապված՝ խոստացվել էր, որ 171 նոր ավտոբուսների մուտքով (որոնք դեռ անցած տարի պետք ա գծի մեջ լինեին) վիճակը պետք ա բարելավվի, սակայն հիմա հայտարարվում ա, որ նոր ավտոբուսները եկել են փոխարինելու հին ու մաշված շարժակազմը... Ի դեպ, վերոնշյալ նոր խմբաքանակ ավտոբուսները Yandex քարտեզում դեռեւս չեն երեւում (դա եւս խոստացված էր):

Վերադառնալով վճարման խնդիրներին՝ ինձ համար մնում ա առեղծված, թե ինչու ա էս ամենը վստահվել նման գործի մեջ փորձ չունեցող Telcell-ին: Ավելին՝ եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, քաղաքապետարանի կողմից հայտարարված վճարման օպերատորի մրցույթի ժամանակ նմանատիպ աշխատանք նախկինում կատարած լինելը (էն էլ մի քանի անգամ) գլխավոր պայմաններից մեկն էր»:

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
23:33 «Երևանի գինու օրեր» փառատոնի տաղավարներից մեկում մերսում են առաջարկում
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
22:40 Ոստիկանության «հերքող» տեսանյութում միանգամից աչքի է ընկնում Նիկոլի շարասյունը՝ հիստերիկ վարելու ոճով
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
18:00 ԻՆՍՏԱ NEWS․ Արմինեն՝ բլոգինգի կարիերայի, երիտասարդ մնալու գաղտնիքների, բացասական արձագանքների մասին
20:36 3 տուժած, այդ թվում՝ կին պարեկ. ՆԳՆ-ն հաստատում է՝ վթար է եղել, բայց պնդում է՝ Փաշինյանի ավտոշարասյունը չէր
16:54 Հայ շախմատիստը՝ Հայրենակիցների համաշխարհային խաղերի չեմպիոն
08:47 ԱԱԾ-ն խաբել է․ մոլորված 2 հայ դեռահասներին հանձնել են հայկական կողմին