Ներքին 3 տարի առաջ - 20:15 17-04-2023

Լրատվական կայքը ընդունել է, որ զրպարտել է` մեղադրելով դրամ ու բնակարան ստանալու մեջ

Զոհված զինծառայողի ծնողը հայտարարություն է տարածել, թե լրատվական կայքը ընդունել է, որ զրպարտել է` մեղադրելով դրամ ու բնակարան ստանալու մեջ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․

«Սիրելի՜ հայրենակիցներ,
Հարգելի՜ լրագրողներ

Ցանկանում ենք տեղեկացնել, որ Civic.am լրատվական կայքը կատարել է մեր պահանջը` տպագրելով մեր պատասխան հերքումը։ Ակնհայտ է, որ սույն քայլով վերոնշյալ լրատվական կայքը փաստացի ընդունել է, որ հղում անելով այսպես կոչված «հավաստի» աղբյուրի և մեզ մեղադրելով Ռ. Քոչարյանից գումար և բնակարան ստանալու մեջ զրպարտել է մեզ` տարածելով չհիմնավորված ու անապացույց տեղեկատվություն: Մենք անհոգնել ու հետևողական պայքարելու ենք յուրաքանչյուր անբարո ապատեղեկատվության դեմ, որի նպատակը մեր պայքարի արժեզրկումը և էժանացումն է: Մենք մեր որդիների նահատակությունը չենք վաճառում, հանուն իրենց գնալու ենք յուրաքանչյուր ստի ու կեղծիքի հետևից` անկախ «հավաստի» աղբյուրների զբաղեցրած պաշտոնից ու երևակայության աստիճանից»:

Oragir.News-ի հետ այս մասին զրուցել էր անմահացած Կարեն Բադոյանի հայրը՝ Սասուն Բադոյանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի