Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 16:11 15-04-2023

Քոչարյանը տո՞ւն է տվել զոհվածների ծնողներին, դե՛, թող ապացուցեն․ զոհվածի հայր

Երեկ՝ ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, «Որդիների կանչ» կազմակերպության անդամները, ովքեր զոհված զինծառայողների ծնողներ են, դադարեցրին հայտարարված 24-ժամյա նստացույցը։

Ծնողներից մի քանիսի մասին տարածվել է տեղեկատվություն, որ նրանք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից բնակարաններ են նվեր ստացել և այդ պատճառով էլ հրահանգավորված գործում են ներկա իշխանության դեմ։ Այս հայտարարությունները զայրացրել են անմահացած տղաների ծնողներին։

Oragir.News-ը զրուցեց անմահացած Կարեն Բադոյանի հոր՝ Սասուն Բադոյանի հետ։ Կարեն Բադոյանը Հադրութի զորամասի առաջին գումարտակի հակատանկային դասակի հրամանատարն էր՝ Հերոս մականվամբ։



Հայրը այս օրերին զբաղված է Նորատուսում իրականացվող զինվորական պանթեոնի աշխատանքներով։ Ուզում է՝ որդու հիշատակը հավերժացնող հուշաքարը նրա նման հզոր լինի։

«Այստեղ Նորատուսի հերոսների հիշատակն է հավերժացվում, և ինչքան էլ փորձեն ճնշեն մեր պայքարը, ամեն տարբերակով պայքարելու ենք»,-ասում է։


Անդրադառնում է հնչեցվող թեմային․ «Զոհվածների ծնողների հանդեպ այս հայտարարությունները որակում եմ որպես բնական մանիպուլիացիոն քաղաքականություն։ Այս իշխանությունները վախկոտների սոցիումի դասի մարդիկ են։ Նրանք դեմ դիմաց խոսել չեն կարող։ Կարող են իրենց ձևով մանիպուլացնել հասարակությանը և անկապ ելույթներ տարածել։ Ասում են՝ եթե կաշառված ենք Քոչարյանի կողմից, եթե բնակարան ենք գնել, ապա, խնդրեմ, կա կադաստրի վարչություն, թող բերեն հավաստում, որ Սասուն Բադոյանին Քոչարյանը բնակարան է տվել, թող բերեն գույքի սեփականությունը հաստատող վկայականը ներկայացնեն և ինձանից պահանջեն հաշվետվություն, թե ինչ միջոցներով եմ գնել այդ բնակարանը։ Դա կլինի իրականություն, և եթե ես չապացուցեմ, որ բնակարանը գնել եմ իմ արդար քրտինքով, այդ ժամանակ թող մեղադրեն, որ Քոչարյանն է գնել»,-ասում է Սասուն Բադոյանը։

Նա նկատում է, որ ինքն էլ կարող է հայտարարություններ անել, ասենք՝ Նիկոլին իշխանության է բերել Քոչարյանը, կամ Արարարտ Միրզոյանին Սերժ Սարգսյանն է բերել․ «Կասեմ, բայց դրա համար ապացույց է պետք։ Մինչև հայտարարություն անելը խելամիտ կայքը պետք է փաստարկ ունենա։ Հիմա դրանք վստահ են, որ դատական համակարգը ամբողջությամբ ծառայում է իշխանությանը, և եթե մենք դիմենք, տվյալ լրագրողների հանդեպ գործը կսառեցնեն այնպես, ինչպես ծնողներին անօրինական քաշքշելու գործը։ Մենք պահանջում էինք արդարացի հարցի լուծում՝ ոստիկանության աշխատակցի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացուն մարմնական վնասվածքներ հասցնելու համար մեր երեխաների գերեզմանատանը, որը Եռաբլուրն է»։

Սասուն Բադոյանը հավաստում է, որ պայքարը շարունակվում է, և լռություն չի լինելու։ Ծնողները առայժմ դատարան չեն դիմի, որովհետև չեն վստահում դատական իշխանությանը, բայց հնարավոր է նման որոշում կայացվի։

«Մենք պահանջում ենք, որ արդարություն լինի, չլինի նախնական պայմանավորվածություն, որ զինվորին զոհեն ու հետո ասեն՝ հերոսացավ։ Իրենց կատարած պայմանավորվածությունների արդյունքում արյուն է թափվում, բայց արյունով տարածք չեն պահում։ Մենք դրա դեմ ենք պայքարում։ Մենք ֆինանս չենք ուզում, այլ բան չենք ուզում։ Ուզում ենք օրինականություն մեր երկրում»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան