Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 14:15 05-08-2021

Երբ մարդը զուրկ է արժանապատվությունից՝ կարող է լինել և՛ անգրագետ, և՛ զրպարտել, և՛ սուտ խոսել. Աղվան Վարդանյանը՝ Սերգեյ Բագրատյանին

«Երբ մարդը զուրկ է արժանապատվությունից՝ կարող է լինել և՛ անգրագետ, և՛ զրպարտել, և՛ սուտ խոսել: Աղվան Վարդանյան նախարարը կենսաթոշակային համակարգը չի ղեկավերել, քանի որ կառավարության համակարգում այն եղել է առանձին միավոր՝ իր տարբեր ղեկավարներով»,-ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ արձագանքելով ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի ելույթին:

Մինչ այդ Բագրատյանը Աղվան Վարդանյանին նվիրված իր ելույթի հատվածը վերնագրել էր «Մերօրյա սագագողը»:

«Մարդ, որը տարիներ շարունակ հանգուցյալներին վճարել է կենսաթոշակներ, մանկատներից մեր մանուկների հացն է գողացել, այդ մարդը հարգանքի մասին խոսելու իրավունք չունի»,-հայտարարել էր Բագրատյանը:

Բագրատյանի խոսքով՝ հանգուցյալներին վճարվել է թոշակ, իսկ վերջիններս էլ «որոշել» են նախարարի համար դղյակ կառուցել, քանի որ հանդերձյալ կյանքում փողը դեր չունի:

Արձագանքելով ՔՊ-ական պատգամավոր Բագրատյանին՝ Աղվան Վարդանյանը ասաց. «15 տարի շարունակվող մանկատների մասին որոշ առանձնյակների շրջանառած թեման բացարձակ սուտ է և զրպարտություն, որի մասին ես ժամանակին խոսել եմ: Ի վերջո վերջին երեք տարիներին քրեական գործերով Աղվան Վարդանյանը չի անցնում, այլ ուրիշ մեկերը՝ դատարկ անարաժանապատիվ ապագա չունեցող մեկերը»:

«Հայաստան» դաշինքի մյուս պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ հայտարարեց, որ Սերգեյ Բագրատյանը հանցագործության մասին հայտարարություն է արել և դատախազությունը պետք է գործ հարուցի և կարողանա ժխտել կամ հաստատել նրա հայտարարությունը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը