Հանրապետության տարածքում` ապրիլի 16-ի և 19-ի ցերեկը, 17-18-ն առանձին շրջաններում, 20-21-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-4 մ/վ, 19-21-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 16-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-7 աստիճանով։
Ինչպե տեղեկացել ենք «Հայպետհիդրոմետում», Երեւանում ապրիլի 16-ի ցերեկը, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +7+9, վաղը ցերեկը՝ +18+20 աստիճան։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ 0 +4, ցերեկը՝ +11+16,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +12+14,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +14+17,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +8 +12,
Լոռիում գիշերը՝ -1 +3, ցերեկը՝ +6+9,
Տավուշում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +8+12,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +9+12,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +14+18,
Արարատում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +20+22,
Արմավիրում գիշերը՝ +6 + 8, ցերեկը՝ +19 +21,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +2 +6, ցերեկը՝ +11 +16,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +19+21,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +20+24,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -2 +1, ցերեկը՝ +8+11,
Արցախում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +12 +15։