Կապան քաղաքում հրդեհ է բռնկվել
copy image url

Կապան քաղաքում հրդեհ է բռնկվել

Ներքին 2 տարի առաջ - 18:50 14-04-2023
Ապրիլի 14-ին՝ ժամը 15:40-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Ազատամարտիկների փողոցի տներից մեկում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազատամարտիկների փողոցի տներից մեկի բակում գտնվող տաղավար-զրուցարանում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։47-ին, մարվել՝ 15։54-ին։ Այրվել է գույքը՝ մասամբ։

Ամենից շատ դիտված