Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:19 13-04-2023

«Հեղափոխություն էլ անենք՝ ջրի քանակը չի ավելանալու». Փաշինյանը զգուշացրեց՝ երաշտ է սպասվում

Տարեցտարի ջրի խնայողությունն ավելի ու ավելի է կարևորվելու, և դրան պետք է պատրաստ լինեն և՛ կոմունալ, և՛ ոռոգման ընկերությունները։ Այս մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով` ջրի պակասը կզգացվի ամբողջ աշխարհում, և Հայաստանը բացառություն չի լինի։

«Ջուրն անընդհատ պակասելու է, ինձ զարմացնում է այն մոտեցումը, երբ տարին ավարտվում է, ինչ-որ ձևով գլորում ենք, հետո փետրվարի վերջերից նստում ու նայում երկնքին՝ տեսնենք անձրև ավելի շատ կգա՞, թե՞ չի գա, ջուրն ավելի շատ կլինի՞, թե՞ չի լինի։ Եկեք արձանագրենք, որ երկնքին նայելու անհրաժեշտություն չկա, որովհետև բոլոր կանխատեսումներն արված են՝ ջուրն ամեն տարվա հետ լինելու է պակաս։ Եթե նույնիսկ ճանապարհներ փակեն, հեղափոխություն անեն՝ ջրի քանակը չի ավելանալու»,- ասաց նա։

Փաշինյանն ընդգծեց, որ ջրի խնայողությունը պետք է լինի ամենուր` առօրյա կյանքում, գյուղատնտեսությունում, արդյունաբերության մեջ։

Փաշինյանը համապատասխան հանձնարարական տվեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին, որը ներկա էր նիստին։

«Փողոցների ցայտաղբյուրներին պետք է փականներ դրվեն, ջրի խնայողություն պետք է լինի ամեն օր բոլոր ոլորտներում։ Եթե ոռոգման նոր տեխնոլոգիաներ, ջրի խնայողության նոր տեխնոլոգիաներ չներդրվեն, մենք ունենալու ենք լուրջ խնդիրներ, որոնք մեր լուծման հասանելիությունից դուրս են: Ջրի խնայողության ռեժիմը պետք է ռազմավարական հարց դառնա մեզ համար»,- նշեց վարչապետը։

Փաշինյանը հավելեց, որ հանրապետությունում կառուցվում են նաև ջրամբարներ, այդ թվում՝ փոքր, և այդ աշխատանքները պետք է շարունակվեն։

Ամենից շատ դիտված

19:30 Մահվան հաշվին «բարեփոխում» կամ 250-դրամանոց «աննախադեպ» հաղթանակ
22:38 Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ-ն ագրեսոր է, պատմության ու արդարության սխալ կողմում հայտնված սխալ պետություն. Արամ Քոչարյան
22:11 ԳՇ պետը մեդալի վրայից հանել է Արցախի դրոշը
09:00 Լավ լուր` Սամվել Բաբայանի համար. նա ՔՊ-ում պատգամավորներ ունի
20:51 Արարատի մարզի գյուղերից մեկում ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտին
22:46 Պուտինի դիմաց նստելը իմ կյանքի լավագույն օրը չի լինի, բայց ես դա կանեմ. Զելենսկի
21:33 Մեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. Հայրապետյան
18:38 Ռաբիս շոուով պետբյուջեի միլիոններն են մսխում. մնում էր համերգին Ջենիֆեր Լոպեսին հրավիրել
07:55 Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ»
19:17 Ո՞վ կլինի Ծառուկյանի հաջորդ մրցակիցը. UFC-ի նախագահը բացում է փակագծերը