Արտաքին 3 ամիս առաջ - 23:15 29-07-2026

Անգլիայի մի հատվածում շոգի չորրորդ ալիքի պատճառով երաշտ է հայտարարվել

Անգլիայի մի հատվածում երաշտ է հայտարարվել՝ ամառվա ընթացքում արդեն չորրորդ անգամ գրանցված շոգի ալիքի պատճառով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության շրջակա միջավայրի, պարենի և գյուղական հարցերի նախարարությունը։

Երաշտ է հայտարարվել Դևոնում, Դորսեթում, Ուեսթում Միդլենդսում, Քորնուոլում, Սոմերսեթում, Ուիլթշիրում, Հերթֆորդշիրում և Հեմփշիրում, ինչպես նաև Իսթ Անգլիայում, Թեմզայի հովտում, Լոնդոնում, Ուայթ կղզում և Հարավային Գլոսթերշիրում։

«Անգլիայի կենտրոնական, արևելյան և հարավային շրջանների զգալի մասն այժմ տուժում է հանկարծակի երաշտից՝ երևույթ, որն արագորեն զարգանում է տեղումների չափազանց ցածր մակարդակի և բարձր ջերմաստիճանի հետևանքով։ Գետերի ջրի մակարդակը նվազում է, ֆերմերները ստիպված են վաղ հավաքել բերքը, մեծանում է անտառային հրդեհների վտանգը, իսկ միլիոնավոր մարդիկ ապրում են ջրի օգտագործման սահմանափակումների պայմաններում», - ասվում է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ