Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 19:02 12-04-2023

Երեկ ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված Արթուր Սահակյանը ընտանիքի միակ որդին էր

Երեկ Տեղ համայնքում զոհված 23-ամյա Արթուր Ավետիսի Սահակյանը Գյումրիից էր, ապրել է «Սովխոզ» կոչվող թաղամասում, 8 տարի սովորել Գյումրիի թիվ 29 դպրոցում, 8-րդ դասարանից ուսումը շարունակել Գյումրիի ակադեմիական վարժարանում:

Խորիմաստ, բանիմաց, հասնող և մարդամոտ․ այսպիսի հատկանիշներով են ընկերները հիշում Արթուրին։



Արթուր Սահակյանը անցած տարի ամռանն էր անցել ծառայության: Ընտանիքի միակ որդին էր:

23-ամյա Արթուրը սովորել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, բուհն ավարտելուց հետո էլ բանակ էր զորակոչվել «Պատիվ ունեմ» ծրագրով»։

«Արթուրի հետ համալսարանում եմ ծանոթացել, իմ կուրսընկերն է եղել, միասին սովորել ենք Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։ Արթուրը հրաշալի բնավորությամբ, ընկերասեր, պատասխանատու, խիզախ ու եզակի անձնավորություն է ինձ համար։ Ես չեմ կարա իր մասին էր-ով խոսել։ Կարող եմ ասել՝ համալսարանում ուսումնառությանս տարիների ամենամեծ ձեռքբերումներից մեկն է ունենալ նրա նման ընկեր։ Բացի համալսարանից, մենք նաև գաղափարական ընկերներ ենք եղել։ Ես և Արթուրը ինձ շատ հարազատ այլ մարդկանց հետ հիմնել ենք «Համահայկական ազգային հայրենասիրական երիտասարդական նախաձեռնությունը», որի հիմնական նպատակը մարդկանց մեջ հայրենասիրությունը և հայրենաճանաչողությունը մեծացնելն էր»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Արթուր Սահակյանի ընկերը՝ Հովհաննես Ղազարյանը։



Ընկերոջ խոսքով՝ Արթուրի ամենամեծ ու ամենանվիրական երազանքը հզոր հայրենիք ունենալն էր, ու այդ ձգտումով էլ նա զուգահեռ սովորում էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական հանալսարանում ու յուրացնում էր զինվորականի գործը։

«Յուրաքանչյուր հայ պետք է իմանա, որ ԱՐԹՈՒՐ ՍԱՀԱԿՅԱՆ անունով հերոսը խիզախորեն, առանց վախի պայքարեց հանուն այն հայրենիքի, որն ինքն էր ուզում տեսնել։ Հոգուս խորքում շատ ասելիք կա, բայց բառերս անզոր են նկարագրելու ընկերոջս, որը զոհվեց հանուն հայրենիքի»,- եզրափակեց երեկ Տեղում զոհված Արթուր Սահակյանի ընկերը՝ Հովհաննես Ղազարյանը։

Ավելի վաղ Oragir.News-ը գրել էր նաև երեկ զոհված Մկրտիչ Հարությունյանի, Նարեկ Սարգսյանի և Հենրիկ Քոչարյանի մասին։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:45 Արթիկի ավագանու ՔՊ-ական անդամը շահել է համայնքի 173 միլիոն դրամի արժողությամբ տենդերը
19:44 Քաղաքը դարձել է վտանգավոր․ Վիկտոր Մնացականյանը` փողոցային պայթյունի մասին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
19:27 Տոկով ձուկ մի՛ բռնեք, Էս ի՞նչ ա կատարվում, ամբողջ գետի ափը սատկած ձուկ ա. ահազանգ
23:05 Ժողովրդից թալանվածի վերադարձը պետությանը՝ բարեհունչ, սակայն փուչ լոկ կարգախոս է․ Արման Մելիքյան
22:30 Ոչնչացված պետականության «փակ համակարգերը․ Հայկ Դեմոյան
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
19:49 Նարեկ Կարապետյանն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար