Ներքին 2 տարի առաջ - 18:03 03-01-2024

Մամ, քեզ շատ եմ սիրում. բենզինի պայթյունից զոհված Լեոնիդը տան միակ որդին էր

«Միակ որդիս՝ Լեոնիդ Բեգլարյանը, զոհվեց բենզինի պայթյունից, 95% այրվածքներ էր ստացել»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի բնակիչ Լուչաննա Դադայանը։

Նա պատմեց, որ որդին 2021 թվականին ծառայության էր մեկնել Խոջալու, որի ավարտելուց հետո մնացել է նույն զորամասում և աշխատել որպես պայմանագրային զինծառայող։

«Սեպտեմբերի 19-ին, երբ կռիվը սկսեց, Լեոնիդը մնացել էր շրջափակման մեջ, 3 օր նրանից ոչ մի լուր չունեի։ Մի քանի օր անց գիշերը եկավ քրոջս տուն, այտեղ էր տեղափոխվել, քանի որ մեզ մեր տներից արդեն հանել էին։ Հաջորդ օրը ես ու տղաս գնացինք մեր տուն, որպեսզի մի քանի հագուստ վերցնենք ու նորից հետ վերադառնանք։ Լեոնիդը տանից դուրս եկավ, չիմացա, թե ուր գնաց, հետո պարզվեց, որ բենզին վերցնելու էր գնացել, ու պայթյունի ժամանակ ինքն էլ է այդտեղ եղել»,- ասաց արցախցի կինը։

Նրա խոսքով՝ որդին ծանր վիճակում է եղել, սակայն կարողացել է զանգել մորն ու ասել, որ հիվանդանոցում է, ասել է՝ արի մոտս։

«Զանգեց ինձ, ասաց՝ մամ, 350 պալատում եմ, արի մոտս, վազեցի, գնացի հիվանդանոց, Լեոնիդս նայեց ինձ, ասաց՝ մամ, կներես, չիմացա էլ, թե ինչի համար էր ասում կներես, երևի զգում էր, որ մահանում է, հետո նորից խոսեց, ասաց՝ մամ, ես քեզ շատ եմ սիրում, մի քանի խոսք ասաց ու մահացավ»,- լուցակումած ձայնով ասաց միակ որդուն կորցրած մայրը։

Լուչաննա Դադայանը որդուն հուղարկավորել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, և այժմ առողջական լուրջ խնդիրներ ունեցող 81-ամյա մոր հետ ապրում է Նոր Նորքում, ունի ֆինանսական աջակցության կարիք, քանի որ ամեն ինչ կորցրած ընտանքին ապրում է վարձակալած բնակարանում։

«Ոչ մի օգնություն և աջակցություն չեմ ստացել, որդուս քարտի վրա գումար կար, դեռ դրանով եմ ապրում և տան վարձ տալիս։ Ամեն օր տերբեր տեղեր եմ գնում, աշխատանք փնտրում, սակայն դեռ չեմ գտել, շնորհակալ կլինեմ, եթե բարի մարդիկ արձագանքնեն»,- եզրափակեց Լուչաննան։

Արցախցի կնոջն օգնելու համար կարող եք զանգահարել՝ 097-73-51-93։





Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը