Ներքին 3 տարի առաջ - 21:39 11-04-2023

Զորավար Անդրանիկի փողոցում հրդեհ է բռնկվել

Ապրիլի 11-ին՝ ժամը 19:46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Զորավար Անդրանիկի փողոցում այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:30-ին: