Ներքին 3 տարի առաջ - 15:11 11-04-2023

Էդգար Ղազարյանը հաղորդում է ներկայացրել ՔՊ պատգամավորների դեմ

ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, տնտեսագիտության թեկնածու Էդգար Ղազարյանը գրավոր հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն`2023 թվականի ապրիլի 4-ին ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք պատգամավորների գործողությունների վերաբերյալ: Այս մասին Ղազարյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Հիշյալ խմբակցության մի շարք պատգամավորներ, ակնհայտորեն ձևավորելով ենթադրյալ հանցավոր խումբ, կատարելով նախնական դերաբաշխում խմբի անդամների միջև, փոխադարձ համաձայնեցված և փոխլրացնող գործողություններով, ցուցաբերել են ակնհայտ խուլիգանական վարքագիծ, հնչեցրել են ֆիզիկական բռնության սպառնալիքներ, խոչընդոտել են իմ, կարգավիճակից բխող հանրային գործունեությունը, տապալել են հանձնաժողովի աշխատանքն ու բնականոն գործունեությունը։ Նրանց իրականացրած գործողությունները հստակ նկարագրված են ՀՀ քրեակատարողական օրենսգրքի միաժամանակ մի շարք հոդվածներում, որոնք հստակ մատնանշվել են հաղորդման մեջ»,-գրել է նա:

Ղազարյանը նաև նշել է, որ տեղյակ է, որ այդ օրվա դեպքի առիթով ՀՀ գլխավոր դատախազություն է դիմել նաև ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

«Զավեշտ է, որ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նիստում, ուղիղ եթերում, լրագրողների և ողջ հասարակության աչքի առջև ակնհայտ խուլիգանություն և այլ հանցագործություններ կատարած խմբակի անդամները պիտի քննարկեն ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով այն գլխավոր դատախազի միջնորդությունը, որի ընկերուհի-տեղակալը նույն օրը քննարկվում է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում` խախտելով Սահմանադրությունը և իր ընտրությանն առնչվող բոլոր հնարավոր օրենքները»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը