Մամուլ 3 տարի առաջ - 08:08 11-04-2023

Ո՞ւմ վարկանիշն է ավելի բարձր․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեր ունեցած տեղեկություններով, Երևանի ավագանու՝ աշնանը սպասվող ընտրությունները իսկական գլխացավանք են դարձել ՔՊ-ի համար, քանի որ իրենք էլ հիանալի հասկանում են, որ իրենց վարկանիշը մոտենում է «հատակին», իսկ արդար ընտրությունների դեպքում հաղթելու շանսերը զրոյական են:

Այդ իսկ պատճառով իշխանությունները փորձում են գտնել գործընկեր քաղաքական ուժեր, որոնց հետ կարող են դաշինք կազմել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, համագործակցության առաջարկ է արվել նաև «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, սակայն նա կտրուկ մերժել է: Մեր տեղեկություններով, նեղ շրջանակներում Սարգսյանը նշել է, որ ՔՊ-ն բոլոր ոլորտներում ձախողվել է, վարկանիշը շատ ցածր է, իշխանություն պահելու շանսերը գնալով պակասում են:

Մեր աղբյուրը փոխանցում է նաև, որ Արամ Սարգսյանի կարծիքով, ինքը ավելի բարձր վարկանիշ ունի, իսկ իշխանության իրական այլընտրանքն իր ղեկավարած ուժն է»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում