Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:11 22-03-2023

«Ընդդիմություն չէ, այլ մուրազ»․ ձեր վարկանիշն իջեցնում եք, մերը՝ բարձրացնում, բանուգործ չունե՞ք

Մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ Արցախի, գերիների հետ կապված խնդիրները, բանակի հզորացման խնդիրները, սահմանային խնդիրները պիտի հանենք իշխանության համար պայքարի թատերաբեմից և միասնական ճակատ կազմենք: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

«Դա չի նշանակում նույն կարծիքն ունենալ: Բայց ով ժողովրդի կողմից լիազորված է իրականացնել, նրան պետք է աջակցել կամ առնվազն չխանգարել»,-նշել է Խաչատրյանը։

Խաչատրյանն ընդգծեց, որ ընդդիմությունն իր գործողություններով բարձրացնում է իշխանության վարկանիշը։

«Ինձ շատ հաճախ ասում են՝ ընդդիմություն չի ձերը, մուրազ է, ամեն օր իր վարքագծով բարձրացնում է ձեր վարկանիշը: Դրանով չեմ ուրախանում, կուզեմ մեր վարկանիշը մենք բարձրացնենք, բայց, ըստ էության, ընդդիմությունը մեր վարկանիշն անընդհատ բարձրացնում է: Ասում են՝ եթե դրանք լինեն, լավ է՝ սրանք մնան: Ես դրա կողմնակիցը չեմ: Ես նրա կողմնակիցն եմ, որ ընտրվի լավի ու ավելի լավի միջև: Դժբախտաբար, ընդդիմությունը ռևանշիզմով է զբաղված, ընդդիմության դերակատարումից հրաժարվել է»,- ասաց Խաչատրյանը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի