Ներքին 3 տարի առաջ - 18:36 07-04-2023

Գերագույն գլխավոր հրամանատարը չի կարող իրեն դնել Համբոյի տեղը․ Մեսրոպ (Մոս) Հովհաննիսյան

«Ինձ սարսափեցնում է քար լռությունը, որ չգիտենք՝ ինչ անենք։ Այս անորոշությունը մեզ ավելի է գցում խառնաշփոթի մեջ, քան ստեղծված իրավիճակը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց կամավոր Մեսրոպ Հովհաննիսյանը (Մոս)։

Մեսրոպ Հովհաննիսյանը պարբերաբար լինում է սահմանային դիրքերում, կրկին ճանապարհին է։ Ասում է՝ անորոշությունը վատ խորհրդատու է․ «Գոնե իմանանք՝ ինչ կա անելու։ Ասենք՝ համախմբվեցինք ու ուզում ենք սահման պահել․ մեզ զենք ո՞վ կտա»։

Մովսես Հովհաննիսյանի խոսքով՝ համախմբումը պետք է համազգային լինի․ «Ցավոք, ազգին դնում են համբոների ու գիքորների տեղ, ու այստեղ պառակտում է առաջանում։ Հայ զինվորի բարձր կերպարն է տուժում, ո՞նց կարելի է հայ զինվորին չկրակելու հրաման տալ։ Չկրակելու հրամանը ո՞րն է։ Ես չեմ հասկանում՝ ո՞նց են կարողանում մեզ հուսալքված ազգ սարքել»։

Կամավոր Մեսրոպը միշտ պատրաստ է սահամային դիրքերում գտնվել և պայքարել, բայց նահանջ բառը չի ընկալում․ «Եթե ես սահմանին եմ ու տեսնում եմ, որ թշնամին առաջ է գալիս, իմ տուն է գալիս, ո՞վ կարող է լինել իմ հրամանատարը։ Այդ պահին ես հրամանատար եմ համարում Գարեգին Նժդեհին, Վազգեն Սարգսյանին, Մոնթեին, Մխիթար Սպարապետին ու Դավիթ Բեկին։ Իմ հրամանատարը այդ ժամանակ գալիք սերնդի աչքերի մեջ պարզ նայելն է։ Ես չեմ կարող ինձ դնել Գիքորի տեղը»,-ընդգծում է։

Հովհաննիսյանը չի հասկանում Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարի դիրքորոշումը։

«Գերագույն գլխավոր հրամանատարը չի կարող իրեն դնել Համբոյի տեղը, որ էս անտերությունը մնա, ու համախմբվածությունը պառակտվի։ Ամեն մեկը դարձել է իր ստամոքսի գերին։ Այսօրվա դրությամբ մտածում են՝ հարյուր դրամ որտեղից ճարեն, որ մի փոր հաց ավել ուտեն։ Մարդկանց դարձրել են կառավարվող զանգվածներ, որովհետև սպառնում են, մեկին, ասենք, գործից հանելով, մյուսին՝ ուրիշ տարբերակով։ Իրավիճակը սա է, ու պետք է սթափվել»,-հորդորում է։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին