Արտաքին 2 տարի առաջ - 21:02 05-08-2024

Բանգլադեշի բանակի գլխավոր հրամանատարը ժամանակավոր ռազմական կառավարություն կձևավորի

Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինայի հրաժարականից և երկիրը լքելուց հետո ցուցարարները ներխուժել են վարչապետի նստավայր և խորհրդարան: Երկրի բանակի գլխավոր հրամանատար Վաքար-ուզ-Զամանը հայտնել է, որ երկրում կձևավորվի ժամանակավոր ռազմական կառավարություն:

«Մենք կարգուկանոն կապահովենք, որպեսզի արդարություն հաստատվի բողոքի ցույցերի ժամանակ տեղի ունեցած յուրաքանչյուր մահվան նկատմամբ: Մենք հրավիրել ենք բոլոր հիմնական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին։ Նրանք համաձայնել են համագործակցել»,- ասել է Վաքար-ուզ-Զամանը:

Նա ցուցարարներից ժամանակ է խնդրել, խոստացել լուծում գտնել քաղաքական ճգնաժամին:

Լրատվամիջոցները հայտնում են, որ ավելի վաղ վարչապետ Շեյխ Հասինան հրաժարականի մասին հայտարարությունից հետո Հնդկաստանի տարածքով մեկնել է Մեծ Բրիտանիա:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին