Արտաքին 3 տարի առաջ - 15:45 07-04-2023

Մոսկվան ակնկալում է, որ արտատարածաշրջանային խաղացողները չեն միջամտի Հարավային Կովկասի կարգավորման գործընթացին. Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է՝ Մոսկվան ակնկալում է, որ արտատարածաշրջանային խաղացողները չեն միջամտի Հարավային Կովկասի կարգավորման գործընթացին։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Լավրովն ասել է Անկարայում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

Ռուսաստանի գլխավոր դիվանագետը միևնույն ժամանակ շեշտել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրերի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։ «Մենք հուսով ենք, որ մեր որոշ ոչ տարածաշրջանային գործընկերներ չեն միջամտի այս գործընթացներին, կողմերին կուղղորդեն այն պայմանավորվածությունների խստիվ իրականացմանը, որոնք ձեռք են բերվել ռուս-հայկական-ադրբեջանական եռակողմ ձևաչափով»,- ասել է նա։

Լավրովն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ եռակողմ համաձայնգրերը շարունակում են մնալ իրականացվող աշխատանքների հիմքում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը հանդես է գալիս տարածաշրջանային երկրների միջև համագործակցության խորացման օգտին։

«Մենք ողջունում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև մեր աջակցությամբ մեկնարկած հարաբերությունների կարգավորման գործընթացը, ողջունում ենք տարածաշրջանում տրանսպորտային կապերի, հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ գործադրվող ջանքերը և, իհարկե, Հարավային Կովկասի հետկոնֆլիկտային վերականգնման գործընթացը։

Ինչպես գիտեք՝ այս բոլոր հարցերով եռակողմ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի դաշնության ղեկավարն ղեկավարների միջև: Այդ պայմանավորվածությունները շարունակում են մնալ աշխատանքի շարունակման հիմք: Լիահույս ենք, որ արտատարածաշրջանային գործընկերներից որոշները չեն խանգարի այս գործընթացներին, և կողմերին կմղեն դեպի այդ պայմանավորվածություններ կողմնորոշմանը»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել