Պաշտոնյաների սիրելի Բյուրեղ թաղամասում, որտեղ բազմաթիվ ՔՊ-ականներ բնակարաններ են ձեռք բերել, պարզվում է՝ շինարարության մեջ լուրջ խախտումներ են հայտնաբերվել։
Այդ թաղամասի նորակառույց բնակարանները, հիշեցնենք, հայտնի դարձան Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի բնակարան ձեռք բերելու մասին հրապարակումներից։
Մասնավորապես, պարզվել է, որ «Ջերմուկ Գրուպ» ընկերությունը նախարարին բնակարանը վաճառել է շուկայականից ակնհայտ ցածր գնով՝ ընդամենը 69 մլն դրամով՝1 քմ-ի համար վճարելով 1019 դոլար։
Oragir.news-ի տեղեկություններով՝ շինարարության մեջ հայտնաբերված խախտումները բազմաթիվ էին, օրինակ՝ արված բետոնը չէր համապատասխանում ստանդարտներին եւ այլն։ Լավատեղյակ աղբյուրի պնդմամբ՝ բնակարանային համալիրի սեփականատեր Աշոտ Արսենյանը Սուրեն Պապիկյանին խնդրել է օգնել «գործը փակել»։
Սակայն Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը բառիս բուն իմաստով «ստորացրել» է Պապիկյանին, այնպես արել, որ անձամբ իրեն դիմեն, որպեսզի գործը փակվի։ Սրանով իրեն Երեւանի ապագա քաղաքապետ երեւակայողը փորձել է ցույց է տալ, որ Պապիկյանից ավելի ազդեցիկ է։