Իրավիճակը թույլ է տալիս, որ կարմրուկի ցուցանիշները ինտերվալներով հրապարակենք․ ԱՆ
copy image url

Իրավիճակը թույլ է տալիս, որ կարմրուկի ցուցանիշները ինտերվալներով հրապարակենք․ ԱՆ

Ներքին 2 տարի առաջ - 22:38 06-04-2023
Քաղաքական գործիչ Կարեն Ավագյանը գրել էր, որ Առողջապահության նախարարությունը մարտի 29-ից այս կողմ ոչինչ չի ուզում ասել, քանի որ հիվանդների թիվը աճում է և փաստացի նախկինում զրոյացած կարմրուկը նորից գլուխ է բարձրացրել։

Oragir.News-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը, անդրադառնալով կարմրուկի դեպքերի չհրապարակման հետ կապված քաղաքացիների դժգոհություններին, ասաց. «Դժգոհությունները անհիմն են, որովհետև կարմրուկի ցուցանշային թվերը հրապարակվում են։ Եթե չհրապարակվեին, ոչ ոք չէր իմանա՝ քանի դեպք ունենք, ինչ իրավիճակ կա, բայց համաճարակաբանորեն իրավիճակը թույլ է տալիս, որ մենք ավելի մեծ ինտերվալ վերցնենք։ Եթե համեմատում ենք մյուս համաճարակների հետ, օրինակ՝ քովիդի ցուցանիշային տվյալները մենք շատ լարված իրավիճակներում ամեն օր էինք տալիս, հետո շաբաթը մեկ, հիմա կարող եք տեսնել, որ տալիս ենք յուրաքանչյու ամիսը մեկ, այսինքն ամեն վիրուսի դեպքում համաճարակային իրավիճակը թույլ է տալիս ճկուն լինել ցուցանիշների հրապարակման համար»,- ասաց Խաչատրյանը։

Խաչատրյանը ասաց նաև, որ այլ դժգոհություններ էլ կան ընթերցողների շրջանում, որ հրապարակված թվերը շատ են, վախեցնում են, ստիպում են պատվաստվել։

«Համաճարակաբանորեն իրավիճակը թույլ է տալիս մեծ ինտերվալներով ցուցանիշները տեղադրել, բայց պնդումը, որ մենք ցուցանիշներ չենք տեղադրում, սուտ է, քանի որ ցուցանիշները տեղադրված են հանրության համար բաց և հասանելի հարթակներում»,- եզրափակեց Խաչատրյանը։

Ամենից շատ դիտված

19:12 Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում
22:06 2-ամյա Տիգրանի ընտանիքը դիմում է հանրությանը
21:00 Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել
11:34 Մերձավանի դպրոցի տնօրենը կազատվի աշխատանքից. ԿԳՄՍՆ
19:00 Երեկ իմ և փոխտնօրենի համար շտապօգնություն է եկել․ Մերձավանի դպրոցի տնօրենը՝ ստեղծված քաոսի մասին
17:00 Պատմության ուսուցչուհին միշտ էլ մաստակ է ծամել․ ինչ է տեղի ունեցել Մերձավանի դպրոցում 
13:18 Դուրս կշպրտեմ, չափերդ ճանաչի, այ տղա, էս ի՞նչ լկտիություն ա․ Լևոն Քոչարյանի ելույթից հետո ԱԺ-ում իրար են ծեծում
12:43 Որ երկրներն անցան «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլ
16:10 Մի պահ պատկերացրեք, էս տղաները վաղը ծառայելու են․ շուտով բոլոր դպրոցներն են այս վիճակում հայտնվելու
14:50 Որտեղ գործ են գտնում, տունն ու գոմը կողպում են ու հեռանում․ հեռավոր գյուղերը դատարկվում են