Ներքին 3 տարի առաջ - 17:13 06-04-2023

Մայրության տոնի նախաշեմին ծաղկի գները կտրուկ բարձրացել են

Ապրիլի 7-ին ընդառաջ ծաղիկների շուկայում սարսափելի թանկացումներ են։

Կակաչների գները սկսվում են 600-ից և այդպես աճում, սա նշանակում է, որ միջին, ոչ շատ ճոխ փունջ գնելու համար առնվազն 8000-10000 դրամ պետք է նախատեսել։



Ամենակարճ ցողուն ունեցող վարդն արժե 300 դրամ, այնուհետև մի փոքր ավելի բոյով վարդերն արժեն 500 դրամ, հետո՝ 600, 700։ Այսպիսի վարդերի դեպքում առնվազն 20-30 հատ պետք է վերցնել, որպեսզի փունջ ստացվի։ Իսկ միջին չափի վարդերը արդեն իսկ դարձել են 800-1000 դրամ։



Շուկայում կան նաև յասամաններ, որոնց փնջի արժեքը սկսվում է 3000-ից։ Կան նաև ծաղկային կոմպոզիցիաներ, որոնց արժեքը սկսվում է 5000-ից և վաճառակետի աշխատակցի խոսքով շատերը նախընտրում են նման ծաղկային կոմպոզիցիաներ նվիրել, քանի որ ավելի նպատակահարմար է։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie