Ներքին 3 տարի առաջ - 11:33 06-04-2023

Կառավարությունը հաստատեց 2023/2024 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը

Կառավարություն իր այսօրվա՝ ապրիլի 6-ի նիստում հաստատեց ՀՀ բուհերի և գիտական կազմակերպությունների 2023/2024 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը:

Ոևրոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2022/2023 ուստարվա ասպիրանտուրայի ընդունելության մրցույթի արդյունքում համապատասխան չափանիշներին բավարարող դիմորդներ (որոշ մասնագիտություններից գծով ընդհանրապես չեն դիմել) չլինելու պատճառով թափուր է մնացել 40 տեղ (2021/2022 ուսումնական տարում թափուր էր մնացել 60 տեղ /42 առկաև 18 հեռակա/), որից 24-ը առկա և 16-ը հեռակա ուսուցման համակարգում: Դիմորդներ չլինելու պատճառով թափուր մնացին նաև Լեռնային Ղարաբաղին հատկացված տեղերը:

Առաջարկվող կարգավորման նպատակը ՀՀ կառավարության ծրագրով պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները (ֆիզիկամաթեմատիկական, քիմիական, կենսաբանական տեխնիկական, գյուղատնտեսական, բժշկական գիտություններ), ինչպես նաև բուհերի և գիտական կազմակերպությունների ամբիոնները համապատասխան մասնագետներով ապահովելն է:

2022/2023 ուսումնական տարում առկա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ հատկացված ընդհանուր 151 տեղերից 95-ը (62.91%-ը) տրամադրվել է բնական և տեխնիկական գիտություններին, իսկ հեռակա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր 35 տեղերից բնական և տեխնիկական գիտություններին տրամադրվել է 20-ը (57.14%-ը):

2023/2024 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության համար 2023-2025 թվականների Միջնաժամկետ ծախսային ծրագրերով (ՄԺԾԾ) նախատեսվել է հատկացնել 186 անվճար տեղ, որից 151-ը առկա և 35-ը հեռակա ուսուցմամբ, ինչպես նաև ևս 24 տեղ նախատեսվում է միջպետական համաձայնագրի շրջանակներում ընդունելության համար:

Առկա ուսուցման 151 տեղերից 98-ը (65%-ը)նախատեսվում է տրամադրել բնական և տեխնիկական գիտություններին: Հեռակա ուսուցման 35 տեղերից հիշյալ ոլորտին նախատեսվում է տրամադրել 17-ը (49%-ը):

Բացի այդ հիշյալ 186 տեղերից 10-ը գերատեսչությունների (Պաշտպանության նախարարություն, Ազգային անվտանգության ծառայություն, Էկոնոմիկայի նախարարություն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն և Լեռնային Ղարաբաղ) հայտերն են 4 առկա և 6 հեռակա(նաև ոչ բնագիտական),որոնք ամբողջությամբ նախատեսված են ըստ համապատասխան բուհերի, կազմակերպությունների և մասնագիտությունների:

Նախագծի ընդունմամբ կապահովվի անձի հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու իրավունքը՝ նպաստելով պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող ոլորտներում հիմնարար ու կիրառական գիտական հետազոտություններ իրականացնելու նպատակովերիտասարդ մասնագետների ներգրավմանը, ինչպես նաև գիտության ոլորտում սերնդափոխությանը և գիտական ներուժի զարգացմանը:

Ամենից շատ դիտված

18:00 Նախկին մարզպետի որդին հայհոյանքներ է տեղացել, խաթարել «ՀԿԵ» ՓԲԸ աշխատակիցների անդորրը
16:20 Հրազդան գետում քաղաքացու դի է հայտնաբերվել
16:36 Թանկ վճարում են ու դասերից ուշանում․ տրանսպորտային «կոլապսը»՝ ուսանողների աչքերով
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
21:25 Արայիկ Հարությունյանը ադրբեջանական բանտում՝ նոտարի ծառայությունից օգտվել է
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
22:16 Միլիոնների աստղին՝ ընդամենը 1 եվրո․ Քիմ Քարդաշյանի դատական գործի հանգուցալուծումը
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից