Ներքին 3 տարի առաջ - 08:54 06-04-2023

«Աշխարհաքաղաքական» կոնտեքստ՝ նաև Երևանի ավագանու ընտրություններո՞ւմ․ Փաստ


«Փաստ» օրաթերթը գրում է.

«Առիթ ունեցել ենք նշել, որ հատկապես վերջին շրջանում հայաստանյան մի շարք քաղաքական ուժեր և գործիչներ ինտենսիվ «արտաքին» շփումների մեջ են՝ փորձելով որոշակիորեն դիրքավորվել նաև այդ «դաշտում»: Ինչպես երևում է, Երևանի ավագանու սպասվող ընտրությունները ևս զերծ չեն լինի նշյալ «աշխարհաքաղաքական» կոնտեքստից:

Մասնավորաբար, «Փաստ» թերթի տեղեկություններով, այդ ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակի հավանական «առաջին համար», այսինքն՝ քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլ յանը դիրքավորվում է, այսպես կոչված, արևմտյան, այդ թվում, մասնավորաբար, «ֆրանսիական» գծում: Բանն այն է, որ Ֆրանսիան տարբեր ասպեկտներով ցանկանում է էլ ավելի ուժեղացնել իր ազդեցությունը Հայաստանում, այս պարագայում՝ նաև Երևանի ապագա իշխանության միջոցով: Կան տեղեկություններ, որ Մանե Թանդիլ յանի՝ «ֆրանսիական թեկնածու» լինելու հարցում որոշակիորեն շահագրգռված է նաև Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:

Դիվանագիտական շրջանակներում նույնիսկ կատակում են, թե կին քաղաքապետն ուզում է Երևանում էլ կին քաղաքապետ տեսնել: Ի դեպ, այս տեսակետից ուշագրավ է, որ Թանդիլ յանի վերջին հանդիպումները տեղավորվում են հենց «արևմտյան» թեմայի մեջ:

Ի մասնավորի, վերջերս նա Ֆրանսիայի դեսպանատանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին և Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստոֆ Քացախյանին, ինչպես նաև հանդիպում է ունեցել Հայաստանում ֆրանսիական համալսարանի և Հայաստանում ամերիկյան համալսարանի ուսանողների հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել