Ներքին 3 տարի առաջ - 22:10 05-04-2023

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին


Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին։ Հանդիպմանը մասնակցել են նաեւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը եւ Գերմանական զարգացման բանկի (KfW) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանը։

Փոխվարչապետ Խաչատրյանը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների ներկայիս դինամիկան՝ վստահություն հայտնելով համագործակցության շարունակական ընդլայնման վերաբերյալ, ինչպես նաեւ կարեւորել է GIZ-ի հայաստանյան գրասենյակի կատարած աշխատանքները բոլոր ուղղություններով եւ շնորհակալություն հայտնել գերմանացի գործընկերներին՝ Հայաստանի զարգացման օրակարգին աջակցելու համար։ Փոխվարչապետն ընդգծել է նաեւ Գերմանական զարգացման բանկի աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի կարեւորութունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Ռիխտերը գոհունակությամբ է խոսել երկկողմ համագործակցության մասին եւ արժեվորել մի շարք ոլորտներում հայ-գերմանական համագործակցության զարգացման ներուժը:

Զրուցակիցները քննարկել են կրթական եւ մշակութային, առեւտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների եւ տարածքային կառավարման ոլորտներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում