Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Յակով Ասատրյանն այսօրվանից դադարեցնում է աշխատանքը զբաղեցրած պաշտոնում։ Ասատրյանը հայտնել է նաև, որ աշխատանքային գործունեությունը շարունակելու է Երևանի քաղաքապետարանում։
Oragir.News-ը փորձեց Երևանի քաղաքապետարանից ճշտել, թե այժմ ինչ աշխատանք է իրականացնում Յակով Ասատրյանը Երևանի քաղաքապետարանում, և ով է նշանակվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի պաշտոնում Ասատրյանի փոխարեն։
Մեր հարցին ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնից հայտնեցին, որ Յակով Ասատրյանը նշանակվել է քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ, իսկ առողջապահության վարչությունը դեռ պետ չունի, այս պահին առողջապահության վարչության պետի աշխատանքները իրականացնում է Արմինե Զոհրաբյանը։