Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 19:11 04-04-2023

ԼՀԿ-ն Թբիլիսիում ներկայացրել է Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգային խնդիրները

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, խորհրդի անդամներ Անի Սամսոնյանը և Դավիթ Խաժակյանը Թբիլիսիում մասնակցել են Պոտսդամի գործընթացի շրջանակներում տարածաշրջանային քննարկմանը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում հայտնել է Էդմոն Մարուքյանը:

«ԼՀԿ կողմից ներկայացվել են Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգային խնդիրները, ինչպես նաև Լաչինի միջանցքի տևական բլոկադայի հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամը:

«Տարածաշրջանային զարգացումներ և հարավային կովկասի կուսակցությունների օրակարգը ԱԼԴԵ-ում» թեմայով քննարկման մասնակիցներ են նաև Վրաստանի և Ադրբեջանի ազատական կուսակցությունները»,- գրել է նա: