copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 16:27 29-03-2023

Կացարանի հրդեհից հետո գնացել են Իջևան խնջույքի, եթե այդ տղաները ձեզ պետք չէին, ապա մեր ամենաթանկն էին․ ծնող

Այսօր Եղիշեն (կապիտան Եղիշե Կիրակոսյանը) ուզում է փրկվի, մենք չգիտենք, թե մինչև հրդեհը ինքն ինչ գործողություն է կատարել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ազատ գյուղում զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայողներից Գագիկ Բարսեղյանի հայրը՝ Արման Բարսեղյանը:

«Իմ ծառայության ընթացքում ես չեմ տեսել, որ հրամանատարը վառարան վառի, ինչպես ողջ մնացածներն են ասում՝ վառարանը վառվում էր, պատճառը որն էր վառարանը թեժացնելու։ Որովհետև 28 քմ տարածքում 22 հոգի ապրելու դեպքում վառարան վառելու կարիք չի զգացվում: Եթե վառարանը վառվել է միջանցքում, ննջասենյակի դուռը փակ է եղել, էդ տաքությունը ներս չէր գնալու, այսինքն՝ զինվորները չէին մրսում, այդ դեպքում վառարանը վառելն ո՞ւմ էր պետք»,- ասաց նա:

Զոհված զինծառայողներից Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանն էլ ասաց, որ փորձում են ծածկադմփոց անել։

«Այս ամենը ծածկադմփոց անելու լավագույն միջոցն է, որի հրամանը եկել է վերևից: Ամեն դեպքում, մինչև այսօր ես դա եմ տեսնում։ Զինդատախազին մեր գլխավոր հարցն այն է լինելու, որ 2,5 ամիս անցել է, ի՞նչ աշխատանք եք կատարել տվյալ ուղղությամբ, բացի մեկը մեկին հակասող ցուցմունքներից։ Ընդհանրապես մտադի՞ր եք այս գործը բացահայտել, թե՞ չէ: Քնած տեղը մի գիշերվա մեջ 15 զոհ եք տվել, էդքանից հետո իրենք գնացել են խնջույքի։ Եթե այդ երեխաները ձեզ պետք չէին, մեզ համար ամենաթանկն էին, տայիք մեզ: Ինչո՞ւ նրանց համար պայմաններ չեն ստեղծել, ինչու չեն հետևել: Երեխաների դիերը դեռ դիահերձարաններում էին, իրենք գնացել են Իջևանում խնջույքի են մասնակցել՝ նույն օրը սգո օր հայտարարելու փոխարեն: Այսինքն մաքսիմալ անտարբերություն»։

Անդրադառնալով դեպքին հաջորդած օրը հրդեհի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը՝ Գաբրիել Կիրակոսյանը նշեց․

«Դու ինչ գործ ունես այդ պահին ելույթ ունենաս, հայտարարություն անես: Քո հայտարարություն անելու ժամանակը չի, դու նստի տեղդ, սպասի, թե քեզ ինչ են զեկուցում: Այդտեղից երևաց, որ այս գործը դեպի ծածկադմփոց է գնում:

Որոշ անուղեղներ ասում են՝ դիերն արագ-արագ տեղափոխել են, մտածել են կարող է երեխեքին հնարավոր լինի օգնություն ցույց տալ: Էդ շտապօգնության բժիշկները չէին հասկանո՞ւմ, որ դա անհնար է: Կամ շտապօգնության մեջ իրար վրա լցրեցին, որ տանեն օգնություն ցույց տա՞ն:

Ո՞նց կարող էին այդ աստիճան երեխեքն այրվեին, եթե այլ բան լցված չի եղել: Այդ սենյակում այրվող եղել է միայն իրենց անկողինը, բայց կրակը ո՞նց է հասել անկողիններին, եթե հատակը չի վառվել: Այն փրկված զինվորները, որ իբր այտեղից են դուրս եկել, իրենց մահճակալների տակն էլ վառված չի: Այսինքն որտեղ մտադիր չեն եղել վառվող նյութ լցնել, այտեղ չի այրվել: Բնական է, իրենք այնտեղ չեն եղել, մտադիր չեն եղել այդտեղ ինչ-որ բան լցնել: Ամեն ինչ բերում է նրան, որ հրդեհը սարքել են ծածկադմփոց անելու համար»։

Ամենից շատ դիտված

14:40 Շատ գոհ ենք, որ բոլոր ծառերը կտրել են. հարցում՝ 3-րդ մասում
21:16 Կենդանիները քնեցվում են «լեշմանիոզ» հիվանդության անվան տակ. կենդանասեր
08:10 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ Հրապարակ
20:44 Գյուղապետների որդիները չեն մասնակցում վարժական հավաքներին․ արմավիրցի տղաները դժգոհում են
08:17 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար»-ը մեկնաբանելու համար․ Հրապարակ
08:53 Lավ գիտեի, որ «լուծարման» փաստաթուղթը անօրինական է, բայց դա միակ ձևն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին
00:30 Ադրբեջանցիները անարգել գալիս են մեր գյուղ՝ իրենց հարազատների գերեզմաններին այցի. Բյուրակնի բնակիչ
23:47 Սպասում ենք ԱԺ արտահերթ ընտրություններին. Շմայսի եղբայրը կուսակցություն է հիմնել
23:30 Հայաստանն իր պաշտպանությունը չի հոգացել ո՛չ նախկինում, ո՛չ հիմա. նախկին ԱԱԾ-ականների հայտարարության առթիվ
09:00 Աղքատներն են ընտրում Փաշինյանին, բայց երկիրը վայելում են հարուստները