ԱՄՆ-ի թիրախում են ԽՍՀՄ նախկին հանրապետությունները. Պատրուշև
copy image url

ԱՄՆ-ի թիրախում են ԽՍՀՄ նախկին հանրապետությունները. Պատրուշև

Արտաքին 2 տարի առաջ - 15:32 29-03-2023
Միայն Ուկրաինան չէ, որ դարձել է ամերիկյան կենսաբանական զենքի փորձադաշտ, ԱՄՆ-ի թիրախներն են Վրաստանը, Մոլդովան, ինչպես նաև Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) մի շարք երկրներ, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Ոչ միայն Ուկրաինան է դարձել կենսաբանական զենքի փորձադաշտ։ ԱՄՆ-ի թիրախում են նաև ԽՍՀՄ մյուս նախկին հանրապետությունները, ինչպիսիք են Վրաստանը, Մոլդովան, ինչպես նաև ՇՀԿ անդամ մի շարք երկրներ»,- ասել է Պատրուշևը չորեքշաբթի Նյու Դելիում ՇՀԿ Անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպման ժամանակ։

Նա հավելել է, որ չափազանց կարևոր է համարում ՇՀԿ-ի շրջանակում կենսաբանական անվտանգության ապահովման հարցերի քննարկումը։ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ անհրաժեշտ է ՇՀԿ-ի ձևաչափով կենսաանվտանգության վերաբերյալ կանոնավոր փորձագիտական խորհրդատվություններ հաստատել, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարությունների միջոցով։

Պատրուշևը նշել է, որ «անհերքելի ապացույցներ կան» Ուկրաինայի տարածքում Վաշինգտոնի կենսաբանական լայնածավալ գործունեության, ինչպես նաև այդ գործընթացներում ամերիկյան էլիտաների ներգրավվածության մասին։