Ներքին 3 տարի առաջ - 12:40 29-03-2023

Կասեցվել է «Ամասիայի գլխավորող պանրագործարան»-ի վտանգավոր սննդամթերքի արտադրությունը


ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Շիրակի մարզ, գ. Ամասիա), որի ընթացքում առկա արտադրատեսակներից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ փորձարկման արդյունքներով պարզվել է, որ «Կարագ սերուցքային» և «Պանիր Լոռի» արտադրատեսակները «ԱՑԽՄ» ցուցանիշով և կաթնային յուղի ճարպաթթվային կազմով չեն համապատասխանում «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։

«Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ի արտադրական առանձին գործառույթները կասեցվել են մինչև արտադրողը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ արտադրատեսակները իրավական ակտերով սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար:

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
19:09 Արսեն Հարությունյանը Փաշինյանին է ներկայացրել իր նվաճած չեմպիոնական գոտին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
11:10 Տարադրամի փոխարժեքները
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
20:04 Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին