Ավելին 3 տարի առաջ - 12:35 29-03-2023

Բուխարեստում ցուցադրվել է Արցախի ժողովրդի դժվարությունների ու խնդիրների մասին պատմող ֆիլմ


Մարտի 15-26-ը Բուխարեստում անցկացված Ֆրանսիական ֆիլմերի փառատոնի 27-րդ թողարկմանը, որը նվիրված էր Ռումինիայի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն անդամակցության 30-ամյակին, ֆիլմերի մեջ ընդգրկված էր նաև «Si Le Vent Tombe» ֆիլմը։ Հայաստան, Ֆրանսիա, Բելգիա 2020թ. համատեղ արտադրության 1 ժամ 40 րոպեանոց ֆիլմի ռեժիսորն է Նորա Մարտիրոսյանը:

Ռումինիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ գլխավոր դերերը կատարել են Գրեգորի Քոլինը, Հայկ Բախրյանը և Արման Նավասարդյանը:

Ֆիլմն անդրադառնում է Արցախի ժողովրդի՝ միջազգային հանրության կողմից ճանաչված լինելու, ինչպես նաև Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման ձգտումին ու առկա դժվարություններին։

Ֆիլմը ցուցադրվել է մարտի 26-ին, Բուխարեստի Ֆրանսիական ինստիտուտի «Էլվիրե Պոպեսկու» կինոթատրոնում:
Ֆիլմի ցուցադրմանը ներկա են եցել Ռումինիայում հավատարմագրված դինավագիտական կորպուսի ներկայացուցիչներ, անվանի կինոքննադատներ, ռումինացի և հայ բազմաթիվ կինոսերներ, ինչպես նաև Ռումինիայում ՀՀ դեսպանության անձնակազմը:

Կինոդիտման սկզբում ներկաներին բացման խոսքով դիմել է Ռումինիայում ՀՀ դեսպանության խորհրդատու Լ. Մինասյանը, որը, մասնավորապես նշել է. «Թեև ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել 2020թ. աշնանը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից առաջ, սակայն ֆիլմում ներկայացված դժվարություններն ու խնդիրներն առավել քան արդիական են հատկապես այսօր, երբ արդեն 105 օր է, ինչ Ադրբեջանը շրջափակել է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ, կենսական նշանակություն ունեցող ճանապարհը՝ Լաչինի միջանցքը»։

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
09:01 «Ինեկոբանկը» հրաժարվել է ՔՊ-ականի դեմ հայցից
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
07:52 Հաջորդ շաբաթ Իրանի հետ բանակցություններ եմ ակնկալում․ Թրամփ
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
11:15 Եռաբլուրում բացակայում էին միայն նրանք, ում «թեթև ձեռքով» թշնամին հնարավորություն ստացավ սանձազերծել այդ պատերազմը. Ավետիք Չալաբյան