Մամուլ 3 տարի առաջ - 08:52 29-03-2023

Ինչո՞ւ եւ ինչպե՞ս Էդգար Ղազարյանը. Սա իրականում Սերժ Սարգսյանի գաղափարն է․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները ՄԻՊ պաշտոնում առաջադրեցին Լեհաստանում նախկին դեսպան, Վայոց Ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանին։ Այս հայտարարությունից ժամեր անց քոչարյանականներն արշավ սկսեցին թեկնածուի դեմ՝ վարկաբեկելով նրան եւ հաշիվ պահանջելով «հայաստանցիներից», թե ինչու են առաջադրել։ Մեր տեղեկություններով՝ իրոք Ղազարյանի թեկնածությանը Քոչարյանի դաշինքում դեմ են եղել, սակայն երբ ՊՈՒ-ն պնդել է, որ, անկախ «Հայաստանի» որոշումից, իրենք Ղազարյանին առաջադրելու են, ստիպված միացել են։

Ֆեյսբուքյան ակտիվիստների արշավին միացել էին նաեւ որոշ պատգամավորներ, օրինակ՝ Գեղամ Նազարյանը տեղադրել էր նրանցից մեկի գրառումը: Ի վերջո, պատգամավոր Ագնեսա Խամոյանը գրեց, որ այլընտրանքի բացակայության պատճառով են պաշտպանել Ղազարյանի թեկնածությունը՝ ընդառաջելով հասարակական նախաձեռնությունների դիմումին․

«Այլ առաջարկություն-դիմում այլ խմբերի կամ անհատների կողմից մեզ չի ներկայացվել: Նման երկրորդ դիմումի դեպքում այն միանշանակ դառնալու էր քննարկման առարկա... այս ընթացքում խմբակցությունը դիմել է տարբեր հեղինակավոր իրավապաշտպանների առաջադրման առաջարկով, սակայն, հաշվի առնելով իշխանությունների կանխատեսելի եւ միանձնյա որոշումների կայացման գործելաոճը, վերջիններս նպատակահարմար չեն համարել առաջադրվել»։
Նշենք, որ «Միասին» շարժումը` Արամ Սարգսյանի, Հրանտ Բագրատյանի գլխավորությամբ, մարտի 17-ին դիմել էր ընդդիմադիրներին՝ Ղազարյանի թեկնածությունն առաջադրելով։ Թեեւ, մեր տեղեկություններով, դրանից առաջ Թագուհի Թովմասյանն է 2 խմբակցություններին առաջարկել այս թեկնածությունը, ինչն իրականում Սերժ Սարգսյանի գաղափարն է: 2 ամիս բանակցություններ են ընթացել, եւ «հայաստանցիները» միայն վերջին պահին են տվել իրենց համաձայնությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի