Արտաքին 3 տարի առաջ - 21:30 27-03-2023

Իսրայելում վիճահարույց դատական բարեփոխումները հետաձգվել են

Իսրայելում վիճահարույց դատական ​​բարեփոխումները, որոնք բազմահազարանոց ցույցերի պատճառ են դարձել, կհետաձգվեն մինչև հուլիսի վերջ։ Ինչպես փոխանցում է The Jerusalem Post պարբերականը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս որոշումը կայացրել է ազգային անվտանգության նախարար Բեն Գվիրի հետ միասին։

Հաղորդվում է, որ բարեփոխումները հետաձգելու որոշումը հետաձգելու դիմաց Իսրայելում ազգային գվարդիա կստեղծվի, որը կգլխավորի Բեն Գվիրը։

Իսրայելում վիճահարույց դատական բարեփոխումները պետք է է ընդլայնեին նախարարների կաբինետի լիազորությունները` գերագույն դատարանի դատավորների ընտրության հարցում և սահմանափակեին այս դատական ​​մարմնի լիազորությունները։

Օրինագծի ընդունման պարագայում կառավարությունը փաստացի լիակատար վերահսկողություն կունենար դատավորների նշանակման հարցում: Փետրվարի 20-ին Իսրայելի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատել էր օրինագիծը։

Այս համատեքստում Իսրայելում այսօրվանից հայտարարվել էր «Ազգային կաթվածահարության շաբաթ», որի ընթացքում տեղի են ունենում զանգվածային գործադուլներ։ Օրինագծի քննադատների համոզմամբ` օրենսդրական փոփոխությունները ոտնձգություն էին ժողովրդավարության դեմ։

Այս զարգացումների հետևանքով Նեթանյահուն պաշտոնանկ արեց պաշտպանության նախարար Յոավ Գալանտին, ով կոչ էր արել երկրի կառավարությանը դադարեցնել դատական ​​բարեփոխումները։ «Երկրի ներսում պառակտումը ներթափանցել է Իսրայելի պաշտպանության բանակի և պաշտպանական կառույցների խորքերը, սա ակնհայտ և էական սպառնալիք է Իսրայելի անվտանգության համար: Ես դա թույլ չեմ տա»,- ասել էր նա։

Լրատվամիջոցի տվյալներով` այս հայտարարությունից հետո Նեթանյահուն իր մոտ է կանչել Գալանթին և անձամբ հայտնել նրան վստահության կորստի մասին։

Իսրայելում զանգվածային բողոքի ցույցերը շարունակվում են հունվարի կեսերից։

Ամենից շատ դիտված

11:09 Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
19:00 Կինը երեխաների հետ մի բարեկամի տանն է, ամուսինը՝ մեկ ուրիշի․ բնակարանների թանկացման հետևանքը
21:20 Անի Ավետիսյանի ոտքը 8 սմ-ով կարճանալու է, 3 վիրահատություն էլ դեռ առջևում է․ պաշտոնական լավատեսությունն ու իրական սարսափը
15:40 Մարտունիում բախվել են «Opel»ն ու «Lexus LX570»-ը. վերջինը բախվել է տան պատին. կա վիրավոր
17:13 Լարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավելի է կանգնած են
20:42 Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի
13:02 Արփինե Սարգսյանն այցելել է ծառայության ընթացքում վնասվածք ստացած պարեկին
19:28 Գեղարքունիքի մարզում հրշեջները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին
13:43 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները
09:34 Կրակոցներ Կոտայքում. «Hyundai»-ի վարորդն ու ուղևորը կրակոցներ են արձակել պարեկների ուղղությամբ. կան վիրավորներ

Ձեզ գուցե հետաքրքրի